Հա

Ազգային

23/05/2022 - 14:10

Քաղաքական պայքար

Ժողովրդների մօտ քաղաքական պայքարներ են ծայր առնում, երբ երկրի իշխանաւորները ի վնաս ժողովրդի ու հայրենիքի որոշումներ են կայացնում ու գործադրում, որով վտանգի են ենթարկում ժողովրդի եւ հայրենիքի անվտագութիւնն ու ընդհանրական շահերը:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ժողովրդների մօտ քաղաքական պայքարներ են ծայր առնում, երբ երկրի իշխանաւորները ի վնաս ժողովրդի ու հայրենիքի որոշումներ են կայացնում ու գործադրում, որով վտանգի են ենթարկում ժողովրդի եւ հայրենիքի անվտագութիւնն ու ընդհանրական շահերը:

Քաղաքական պայքարները մղւում են երկու ուղղութեամբ.

ա. Բռնի կամ զինեալ պայքար վարչակարգի դէմ, ընդհուպ մինչեւ նրա տապալմանը եւ նոր կարգերի հաստատմանը:

բ. Պայքար երկրի սահմանադրական օրէնքների համաձայն, ընտրութիւններով եւ խաղաղ ճանապարհով իշխանափոխութեան նպատակով:

Քաղաքական պայքարների նկատմամբ, ժողովրդավար եւ բռնապետական վարչակարգերը տարբեր մօտեցումներ են ցուցաբերում:

Ժողովրդավար երկրներում, որտեղ գործնականապէս տարանջատւած են օրէնսդիր, գործադիր եւ դատական ուժերը, քաղաքացիները հաւասար են օրէնքի առաջ, պաշտօնապէս ճանաչւած են խօսքի, մտքի, մամուլի, խղճի, քաղաքական ու այլ կազմակերպութեանց գործունէութեան, հանրահաւաքների, գործադուլների, ցոյցերի եւ տեղափոխութեան կատարեալ ազատութիւն, իշխանափոխութեան համար պայքարը ընկալւում է նորմալ երեւոյթ եւ չի արժանանում ոստիկանական անհամաչափ բիրտ ուժի գործադրման:

Բռնապետական երկրներում, որտեղ պետական բոլոր ուժերը՝ օրէնսդիր, գործադիր եւ դատական, կենտրոնացած են մէկ բռնակալ անձի եւ իր դրածոների ձեռքերում, իշխանափոխութեան ամէն մի փորձ, նոյնիսկ ամենաչնչին քննադատութիւն, իշխանութեան նկատմամբ, համարւում է «քաղաքական յանցագործութիւն» եւ վարչակարգի դէմ ուղղւած քրէական գործողութիւն եւ արժանանում է ամենախիստ ճնշումների...:

Այսօրերին Հայաստանում «Դիմադրութեան» շարժումը, հայրենադաւ իշխանութիւնն փոխելու համար, Երեւանում եւ Հայաստանի զանազան մարզերում կազմակերպել է համաժողովրդական խաղաղ ցոյցեր, որոնց դիմակայելու համար, իշխանաւորները իրենց կուռքի հետ միասին, սարսափահար ապաւինել են զանազան գոյնի բերետաւոր ոստիկանների, որոնք էլ օլիգարխների թիկնազօր վարձկանների նման, անմարդկային կերպով, գետին զարնելով, բռունցքի ու աքացու հարւածներով, ձեռք եւ ուս կոտրելով, ձեռքեր ու վիզ ոլորելով, մարդաորսով եւ նոյնիսկ հայհոյանքով, բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին եւ հոգեկան հիւանդի նման ուրախանում իրենց կատարած անմարդկային, հակասահմանադրական, հակաօրինական եւ դատապարտելի արարքների համար:

Վերոնշեալ ոստիկանական գործողութեամբ, Փաշինեանը մէկ անգամ եւս փաստեց, որ նախ, ինչպէս ինքն է անգամներ ասել՝ ոչ թէ ազատատենչ ու ազատամիտ ժողովրդավար է, այլ միահեծան բռնապետ, ապա իր ձախողւած վարչապետական աթոռի պահպանման համար, առանց միջոցների մէջ խտրութիւն դնելու պատրաստ է կատարել ամէն կարգի ստոր արարք, մինչեւ իսկ վաճառքի հանելով հայրենի տարածքներ ու հայի արժանապատւութիւն:

 

Նոր Ջուղա

22.5.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • Ի պատասխան արսէնթորոսեաններին
    Ի պատասխան արսէնթորոսեաններին

    Արսէն Թորոսեանն եւ իր նմանները, հայ իրականութիւններից կտրւած ու անտեղեակ, չսովորելու եւ չզարգանալու յետադէմ մտայնութեամբ, որոնք բախտի բերմամբ թէ պատահմամբ անարժանօրէն հասել են որոշ դիրքերի, իրենց հակադաշնակցական մոլուցքով ու մոլեռանդութեամբ, առ յաւէտ պիտի մնան տգիտութեան խաւարի մէջ։

  • Այլամերժութիւն
    Այլամերժութիւն

    Անկախութիւնը որ ժողովրդներին ազատագրում է օտարի լծից, տնտեսական եւ քաղաքական ազատութիւն է պարգեւում, ազգային ազատ ինքնորոշման իրաւունք է ապահովում, զերծ է կացուցում տնտեսական շահագործումից եւ կեղեքումից, ազատ ստեղծագործելու եւ ազատ ապահով կեանք է երաշխաւորում ու այլ ժողովրդների հետ հաւասար իրաւունքների պայմաններ հաստատում, բոլորն էլ թէ մարդկութեան եւ թէ ազգերի անկապտելի իրաւունքներն են որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը։

  • Ադրբեջանի պահանջներին ի պատասխան
    Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

    Հայրենիք նշանակում է հարազատ պատմական տարածք եւ համախմբւած ժողովուրդ, որ դարերի ընթացքում կերտել է լեզու, մշակոյթ, աւանդութիւն եւ պետութիւն, այդ տարածքի եւ ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանութեան գլխաւոր պատասխանատուն եւ երաշխաւորը պետութիւնն է: Ցաւօք սրտի, մեր այսօրւայ հայրենի իշխանաւորները, ոչ միայն չեն պաշտպանում հայրենի տարածքներն ու ժողովրդի անվտանգութիւնը, այլ տեղիք են տալիս մեր դարաւոր հայատեաց թշնամիների անօրինական պահանջներին:

  • Բարոյականութիւն
    Բարոյականութիւն

    Բարոյականութիւն (Լատ. Moralis), բառացիօրէն նշանակում է բարոյական ուսմունք, տւեալ հասարակութեան մէջ որպէս լաւ եւ բարի ճանաչւած ձգտումների ամբողջութիւն, իսկ բարոյագիտական տեսակէտից՝ հասարակական գիտութեան ձեւ, որ կատարում է մարդկանց վարքի կարգաւորման ընթացքը (ֆունկցիա), որպէսզի ամէն մի հասարակութեան մէջ, իրենց ողջ բազմազանութեամբ, ենթարկւեն որոշակի ընդհանուր հասարակական իդէալական օրէնքների, որոնք հիմնւած են բարոյական սկզբունքների՝ մարդասիրութեան, հայրենասիրութեան, ազգասիրութեան, հաւատքի, եղբայրութեան, համերաշխութեան եւ հաւասարութեան սկզբունքի վրայ: 

  • Մայիս 28-ի խորհուրդը
    Մայիս 28-ի խորհուրդը

    Մայիս 28-ը հայ ժողովրդի յարութեան եւ վերազարթօնքի տօնն է:

    Մայիս 28-ը հայ ժողովրդի լինել-չլինելու վճռահատման օրն է, որով հայը, հակառակ ցեղասպան թուրքի կամքին, վճռեց լինել, ապրել ու դեռ շատանալ ու ստեղծագործել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։