Հա

Ազգային

04/06/2022 - 09:15

Հ․ Յ․ Դ․ Արեւմտեան ԱՄՆ-ի Կեդրոնական կոմիտէի յայտարաութիւնը․ Սինանեանին Լոս Անջելէսում «բարի գալուստ» չի սպասում

Մեզ յայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը պատրաստւում է առաջիկայ օրերին այցելել Լոս Անջելէսի հայ համայնքը:

Մեզ յայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը պատրաստւում է առաջիկայ օրերին այցելել Լոս Անջելէսի հայ համայնքը:

Նիկոլ Փաշինեանին տակաւին հաւատարիմ շրջանակներում տարածուած մի տեքստային հաղորդագրութիւնը վկայում է, որ Սինանեանը դեռեւս չհաստատուած «հանդիպում» է ծրագրում յունիսի 7-ին անյայտ «համայնքի անդամների» հետ:

Չնայած պետական ​​կառոյցների կողմից պաշտօնական յայտարարութիւնների բացակայութեանը, մենք հետաքրքրուեցինք այս առնչութեամբ շրջանառուող լուրերի հաւաստիութեամբ եւ հաստատեցինք, որ Սինանեանն իսկապէս լինելու է Լոս Անջելէսում առաջիկայ օրերին:

Ստուերային եւ գաղտնի գործելաոճը կարծէք դարձել է Փաշինեանի վարչակարգի նողկալի ու տարօրինակ մեքենայութիւնների ու գործունէութեան բնորոշ գիծը:

Սինանեանը եւ նրա վերադասները անխոնջօրէն փորձում են խուսափել ազգային հասարակական ընդվզումից եւ մերժման դիրքորոշումից, որին նրանք կ’արժանանան մեր համայնքում:

Նիկոլ Փաշինեանը, ով օրին հաւաքագրել էր պարոն Սինանեանին եւ ուղղակիօրէն վերահսկում է նրան, բացայայտ յայտարարեց, որ մենք (Հայաստանը) կարող էինք նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի նոյն արդիւնքին հասնել առանց պատերազմի. սակայն նա մեր ժողովրդին մղեց կանխորոշուած կորուստների, որը մեր ազգին արժեցաւ մի ամբողջ սերունդ եւ այժմ սպառնում է մեր գոյատեւմանը:

Նիկոլ Փաշինեանը հնարաւորութիւն ունէր դադարեցնել պատերազմը 2020 թուականի հոկտեմբերին` չյանձնելով Շուշին կամ Արցախի այլ շրջանները, սակայն նա նախընտրեց թոյլ տալ դաժանութիւնների շարունակութիւնը որոնք տարան աւելի մարդկային եւ տարածքային կորուստների:

Փաշինեանի վարչակարգը դրսեւորել է լկտի յանդգնութիւն` «բանակցել» Արցախի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքը` ուղղակիօրէն հակասելով Արցախի ժողովրդի կամքին:

Բացի այդ, «բանակցութիւններ», որոնք նախատեսուած են իբր «կարգաւորելու» յարաբերութիւնները Թուրքիայի հետ, իրականում աւելի են վտանգում Հայաստանի գոյատեւումը եւ Հայոց Ցեղասպանութեան որեւէ արդարադատութեան:

Պաշտպանելով Փաշինեանի դիրքորոշումները` պարոն Սինանեանը ուժեղացնում է իր պառակտիչ, դասալքութեան գործողութիւններն ու ատելութեան խօսքը եւ ստանձնում յանցակից վարքագիծ: Եւ դրանով տխրահռչակ կերպով ցանում է երկպառակութեան եւ միասնութեան պակասի սերմերը Սփիւռքում:

Որպէս այդպիսին, պարոն Սինանեանն այստեղ ողջունելի չէ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

Արեւմտեան ԱՄՆ-ի Կեդրոնական կոմիտէ

Յունիս 2, 2022թ.

Լոս Անջելէս

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։