Հա

Ազգային

17/06/2022 - 14:20

Եւրոպական առաւել քան 90 կազմակերպութիւններ նամակ են յղել Շառլ Միշէլին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում նրա միջնորդութեան վերաբերեալ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ յունիսի 16-ին եւրոպական 91 կազմակերպութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Եւրոպական Միութեան անդամ երկրներում, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ յայտնելով իրենց խոր դժգոհութիւնը նրա վերջին յայտարարութեան առնչութեամբ, որը հրապարակւել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022 թւականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից յետոյ։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ յունիսի 16-ին եւրոպական 91 կազմակերպութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Եւրոպական Միութեան անդամ երկրներում, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ յայտնելով իրենց խոր դժգոհութիւնը նրա վերջին յայտարարութեան առնչութեամբ, որը հրապարակւել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022 թւականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից յետոյ։

Կազմակերպութիւնները ողջունում են Շառլ Միշէլի կողմից խաղաղութեանն ուղղւած միջնորդական ջանքերը: Այնուամենայնիւ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղութեան բանակցութիւնները հիմնւած լինեն արդարութեան վրայ, երբ չեն արհամարւի հայկական կողմի հիմնարար իրաւունքներն ու կարիքները, նամանաւանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել:

Նամակը ստորագրած կազմակերպութիւնները ցաւում են, որ մայիսի 23-ի յայտարարութիւնն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ ԵՄ-ի փաստաթղթաւորւած մօտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաեւ այն փաստին, որ օգտագործւում է «Ղարաբաղ» անորոշ ձեւակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարէն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միաւոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարւում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձեւակերպման օգտագործումը միտւած է պետական մակարդակով իրականացւող էթնիկ զտման քաղաքականութեան սպասարկմանը:

Անդրադառնալով 2022 թւականի մայիսի 31-ին Շառլ Միշէլի մամուլի խօսնակի յայտարարութեանը՝ կազմակերպութիւնները երախտագիտութիւն են յայտնում, որ այն կարեւոր պարզաբանումներ է մտցրել եւ ընդգծել հիմնարար սկզբունքներ։ Կազմակերպութիւնները յոյս են յայտնում, որ ԵՄ-ի ապագայ միջնորդութիւնը կը յանգեցնի արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւնների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արւում Եւրոպական խորհրդի նախագահին միջնորդութիւնը հիմնել վեց կոնկրետ կէտերի վրայ: Նամակին ամբողջութեամբ կարող էք ծանօթանալ հետեւեալ յղմամբ:

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

17.06.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների վերջին աշխատանքները՝ պայմանաւորւած ադրբեջանական հերթական ագրեսիայով
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների վերջին աշխատանքները՝ պայմանաւորւած ադրբեջանական հերթական ագրեսիայով

    Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը վերացնելու համար Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները կատարել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապէս էթնիկ զտման ենթարկելն է եւ Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ ստեղծելը։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (յուլիս, 2022 թ.)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (յուլիս, 2022 թ.)

    Յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստերին։ 

  • Սոցինտերնի խորհուրդն իր խոր մտահոգութիւն է արտայայտել ՀՀ-ում 2020թ․-ից յետոյ ընկած ժամանակահատւածի զարգացումների վերաբերեալ
    Սոցինտերնի խորհուրդն իր խոր մտահոգութիւն է արտայայտել ՀՀ-ում 2020թ․-ից յետոյ ընկած ժամանակահատւածի զարգացումների վերաբերեալ

    Սոյն թւականի յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը Հ․Յ․ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստերին։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (յունիս 2022թ.)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (յունիս 2022թ.)

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանն էապէս նպաստելը մշտապէս եղել է ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։

  • Ալիեւը կը տապալի՞ Միշէլի միջնորդութիւնը. որտե՞ղ եւ ո՞ւմ միջնորդութեամբ են շարունակւելու Փաշինեան-Ալիեւ բանակցութիւնները
    Ալիեւը կը տապալի՞ Միշէլի միջնորդութիւնը. որտե՞ղ եւ ո՞ւմ միջնորդութեամբ են շարունակւելու Փաշինեան-Ալիեւ բանակցութիւնները

    Գնահատելով ռուս-ադրբեջանական շփումների մակարդակն ու որակը, բովանդակութիւնը, դրանց հնարաւոր ազդեցութիւնը ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ, 168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքականութեամբ պայմանաւորւած բարդ եւ ճկուն դիւանագիտական խաղի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։