Հա

Ազգային

30/06/2022 - 10:00

Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։ Այս ուղղութեամբ Հայ Դատի Կանադայի յանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթէ ամենօրեայ ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապէս ընդգծելով, որ Կանադան Մեծ Եօթնեակի միակ պետութիւնն է, որ դիւանագիտական ներկայացուցչութիւն չունի Հայաստանում։

Յատկանշական է, որ կանադական կառավարութեան այս որոշմանը ամիսներ առաջ նախորդել էր Եւրոպական Միութիւնում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` յատուկ առաքելութեամբ այցը Հայաստան։ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը՝ Կանադայում, իսկ ՀՅԴ Բիւրոյի եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները՝ Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ անգամ եւս կարեւորել էին Կանադայի դիւանագիտական ներկայացուցչութեան հաստատումը Հայաստանում։

ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ ներքաղաքական իրավիճակից եւ ՀՀ գործող իշխանութիւնների ամօթալի ու պարտւողական կեցւածքից, շարունակելու է Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները՝ այն համոզմամբ, որ իշխանութիւններն անցողիկ են, իսկ պետական շահը՝ մնայուն։ Ստեղծւած ծանր իրավիճակում, երբ թշնամական պետութիւնները փորձում են Հայաստանի Հանրապետութեանը պարտադրել միջազգային մեկուսացում եւ նորանոր զիջումներ, մեր պետութիւնն առաւել քան երբեւէ, կարիք ունի միջազգային յարաբերութիւնների որակական ընդլայնման, ինչի ուղղութեամբ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, իր կարողականութիւնների շրջանակում աշխատում է։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդ

29.06.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։