Հա

Ազգային

14/07/2022 - 20:59

Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…

Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

Դ. Մ.

 

1. Ամիսներից ի վեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական, թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։

2. Այդ միակողմանի զիջումներով էլ չբաւարարւելով, թուրք-ադրբեջանական տանդեմը իր հակահայկական ճնշման նշաձողը բարձրացրեց ինչպէս նախագահական, այնպէս էլ արտգործնախարարների մակարդակ…

3. Եւ արդէն վերջին շաբաթներին նոյնինքն Էրդողանը, Ալիեւն ու մասնաւորապէս Չաուշօղլուն թիրախ դարձրին՝

ա- Հայաստանի ընդդիմադիրներին եւ

բ- Սփիւռքին ու տեղ-տեղ էլ՝ յականէ-յանւանէ՝ ՀՅԴ-ին. թէ՝ իբր սրանք ռեւանշիստներ են ու հայ-թուրքական հաշտութեան ու խաղաղութեանը խանգարողներ։

4. Սրանով էլ չբաւարարւելով, թուրք արտգործնախարարը լկտիաբար յորդորում-հրահանգում է փաշինեանական իշխանաւորներին, որպէսզի այս վերջինները արգելք հանդիսանան հայաստանեան ու սփիւռքեան ազգային ուժերին ու հոսանքներին, որպէսզի արագացւի ցանկալի հաշտութեան գործընթացը։

5. Եւ ահա՝ յուլիսի սկզբին հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորող դիւանագիտակա՜ն ներկայացուցիչների 4-րդ հանդիպումն է կայանում Վիեննայում… ու դարձեալ Չաուշօղլուն ոգեւորւած՝ պաշտօնապէս առաջարկում է՝ 5-րդ հանդիպումն կայացնել արդէն Երեւանում կամ Անկարայում…

6. Սրան զուգահեռ ալէնսիմոնեական խորհրդարանը որոշում է ընդունում, որ Ազգ. Ժողովի ընդդիմադիր երկու պատգամաւոր՝ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանին եւ Վահէ Յակոբեանին զրկել խորհրդարանական զբաղեցրած պաշտօններից, որին էլ յաջորդեց բնականաբար ընդդիմադիր միւս պատգամաւորների ինքնաբուխ հրաժարականը՝ զբաղեցրած պաշտօններից…

7. Եւ երեւի դրանից կատաղած (բայց աւելի հաւանական է՝ Չաուշօղլուի ցանկութիւնն իրականացնելու համար) ալէնական պատգամաւորները նոր որոշում են կայացնում՝ ընդհանրապէս զրկել ընդդիմադիր պատգամաւորներին իրենց օրէնսդրական մանդատներից, հարցը վիճարկելու համար դիմելով ՍԴ-ին…

8. Ահաւասիկ՝ հերթը այժմ Սփիւռքի խանգարիչներին ճնշելուն է հասնում… եւ առանց յապաղելու տարածւում է լուրը, թէ արգելւել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ քաղաքական գործիչ Մուրադ Փափազեանի մուտքը՝ Հայաստան…

9. Թանկագին ընթերցող, թէ սրանցով որքա՜ն է գոհունակ դառնալու Չաուշօղլուն՝ ցոյց կը տայ ժամանակը, սակայն, ազգային իրական ուժերի ու տւեալ դէպքում ՀՅԴ-ի ու իր անդամների համար հպարտանքի առարկայ է թուրքական ու առհասարակ պանթուրանական հակահայկական պայքարում ամէն կարգի ճնշումներին յաղթականօրէն դիմակայելը եւ կարեւորը՝ որ դա ապացուցւած է պատմութեան անառարկելի ու բազմաթիւ փաստերով…, որոնք արձանագրւած են առնւազն վերջին 130 տարիներում։

Հասկացողաց շատ բարեւ…

 

Յարակից լուրեր

  • ԱԿՆԱՐԿ. Իրանի քաղաքական «թէժ աշնան» ներքին ու արտաքին սպառնալիքները...
    ԱԿՆԱՐԿ. Իրանի քաղաքական «թէժ աշնան» ներքին ու արտաքին սպառնալիքները...

    Երէկ՝ հոկտեմբերի 1-ին նախագահականում կայացել է երկրի եռեակ իշխանութիւնների՝ գորածդիր, օրէնսդիր եւ դատական ատեանների նախագահների հանդիպումը:

  • ԱԿՆԱՐԿ. Իրանով մտահո՜գ Թուրքիան...
    ԱԿՆԱՐԿ. Իրանով մտահո՜գ Թուրքիան...

    Իրանում ընթացող հասարակա-քաղաքական բազմաշերտ իրադարձութիւնների վերաբերեալ, յատկապէս անցնող 2 օրերին, նկատելիօրէն ակնբախ են դառնում թուրքական արձագանգները, ի համեմատ հարեւան միւս երկրների:

  • ԽՕՍՔ. Յանուն արդարութեան ու պետական անսասանութեան...
    ԽՕՍՔ. Յանուն արդարութեան ու պետական անսասանութեան...

    Երկրում հասարակա-քաղաքական վերջին 10-օրեայ իրադարձութիւնները, պայմանաւորւած այսպէս ասած՝ ցանցային հաղորդակցութիւններով, լայն տարածում են գտել:

  • Խօսք. Լաւ է ուշ, քան երբեք...
    Խօսք. Լաւ է ուշ, քան երբեք...

    Երէկ, ուշ երեկոյեան, Իրանի հեռուստատեսութիւնը իր առաջին կայանով բաւականին հանգամանալից, բազմակողմանի եւ կարելի է ասել՝ աննախադէպ վերլուծական-փաստագրական մի ծրագիր է ներկայացրել ինչպէս 90-ական թթ. Արցախեան առաջին եւ 2020 թ. 44-օրեայ, այնպէս էլ՝ առհասարակ հայ-ադրբեջանական 30-ամեայ հակամարտութեան վերաբերեալ, որոնք վերջին շրջանում դարձեալ թէժ կերպարանք են ստացել:

  • ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը
    ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը

    ԱԱԾ-ն, շրջանցելով օրէնքը, թաքցնում է Մուրադ Փափազեանից, թէ ինչու է նա ՀՀ-ում յայտարարւել որպէս անցանկալի անձ, ինչի հետեւանքով նրա մուտքն արգելւել է ՀՀ, փոխարէնը՝ տեղեկութիւնը յայտնւում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։