Հա

Ազգային

20/07/2022 - 13:00

Սոցինտերնի խորհուրդն իր խոր մտահոգութիւն է արտայայտել ՀՀ-ում 2020թ․-ից յետոյ ընկած ժամանակահատւածի զարգացումների վերաբերեալ

Սոյն թւականի յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը Հ․Յ․ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստերին։

Սոյն թւականի յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը Հ․Յ․ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստերին։

Նախագահութեան եւ խորհրդի նիստերի ընթացքում Մարիօ Նալբանդեանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի Հանրապետութեան շուրջ ստեղծւած անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի յանցագործութիւններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրութիւն» շարժման հիմնական նպատակները եւ ծրագրերը։

Խորհրդի այս նիստը կրում էր «Գլոբալ մարտահրաւէրներին հումանիտար եւ կայուն լուծումներ գտնելու մեր յանձնառութիւնը» խորագիրը։ Նիստի հիմնական աշխատանքները ծաւալւել են հետեւեալ թեմաների շուրջ․

1. Աշխատել յանուն խաղաղութեան եւ միջազգային անվտանգութեան՝ հիմնւած մեր ընդհանուր նպատակների, սկզբունքների եւ կանոնների վրայ։

2. Ուժեղացնել ժողովրդավարութիւնն ու ապահովել հիմնարար իրաւունքները։

3. Արձագանգել գլոբալ ճգնաժամերին՝ համաճարակ, կլիմայի փոփոխութիւն, տնտեսութիւն, միգրացիա եւ փախստականներ։

Սոցիալիստական Ինտերնացիոնալի Խորհուրդն ընդունել է յայտարարութիւն եւ առանձին տարածաշրջանների մասին բանաձեւեր, որոնցից մէկում էական անդրադարձ է կատարել Հարաւային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով․ «Հարաւային Կովկասի վերաբերեալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտայայտում է իր խոր մտահոգութիւնը 2020թ․ յետոյ ընկած ժամանակահատւածի զարգացումների վերաբերեալ, ներառեալ Հայաստանի Հանրապետութեան սահմաններ ներխուժումների եւ փոխրաձգութիւնների, ինչպէս նաեւ հայ ռազմագերիներին եւ ձերբակալւած քաղաքացիական անձանց շարունակւող պահման առթիւ»։ Աւելին, Խորհուրդը Հայաստանի իշխանութիւններին յորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են յատկապէս 2020թ․ պատերազմի պարտութիւնից յետոյ՝ հետապնդելով «Դիմադրութիւն» շարժման եւ ընդհանրապէս ընդդիմադիր ակտիւիստներին, ճնշում գործադրելով իրաւական համակարգի վրայ՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցութիւնը դատարանների վրայ եւ սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշւետւողականութիւնը։

 

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է, որը բոլոր մայրցամաքներից ներառում է աւելի քան 110 երկիրների շուրջ 130 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։ Թուրքիայից Ժողովրդահանրապետական (CHP) եւ Ադրբեջանից Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնները (SPDA) եւս լիիրաւ անդամ են։

Մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը Հ․Յ․ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից։ Սոցիալիստական Ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիօ Նալբանդեանը կազմակերպութեան փոխնախագահ է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինէ Աբրահամեանն IUSY-ի փոխնախագահն է։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

20.07.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։