Հա

Ազգային

21/07/2022 - 12:30

Այլամերժութիւն

Անկախութիւնը որ ժողովրդներին ազատագրում է օտարի լծից, տնտեսական եւ քաղաքական ազատութիւն է պարգեւում, ազգային ազատ ինքնորոշման իրաւունք է ապահովում, զերծ է կացուցում տնտեսական շահագործումից եւ կեղեքումից, ազատ ստեղծագործելու եւ ազատ ապահով կեանք է երաշխաւորում ու այլ ժողովրդների հետ հաւասար իրաւունքների պայմաններ հաստատում, բոլորն էլ թէ մարդկութեան եւ թէ ազգերի անկապտելի իրաւունքներն են որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը։

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

         

Անկախութիւնը որ ժողովրդներին ազատագրում է օտարի լծից, տնտեսական եւ քաղաքական ազատութիւն է պարգեւում, ազգային ազատ ինքնորոշման իրաւունք է ապահովում, զերծ է կացուցում տնտեսական շահագործումից եւ կեղեքումից, ազատ ստեղծագործելու եւ ազատ ապահով կեանք է երաշխաւորում ու այլ ժողովրդների հետ հաւասար իրաւունքների պայմաններ հաստատում, բոլորն էլ թէ մարդկութեան եւ թէ ազգերի անկապտելի իրաւունքներն են որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը։

Հայ ժողովուրդը բացի կարճ ժամանակաշրջանից, նւաճող ժողովուրդ չի եղել եւ Հայաստանը միշտ նւաճւել է օտար ուժերի կողմից որի հետեւանքով, հայ ժողովուրդն ու Հայաստանը տեսել են բռնութիւն, թալան, գաղթ, հրկիզում, բռնաբարութիւն, աւեր ու աւար, թշնամինները շարունակ տկարացնելով հայ ժողովրդին՝ նրանից եւ նրա երկրից շահ եւ ռազմական յենարան են ապահովել։

Օտարների այս մշտական բռնութիւնները հայի ժողովրդի մօտ, հետզհետէ խորացրել են անկախութեան ձգտումը եւ այն վերածւել է ազգային իւրայատուկ նկարագրի եւ հայը դարձել է այլամերժ։ Այլամերժութիւն նշանակում է թշնամու կամ նյոնիսկ ոչ թշնամու կողմից որեւէ դիւանագիտական, զինւորական, կրօնական, մշակութային, լեզւական, կրթական, սահմանային եւ այլնի, յստակ ազգավնաս պարտադրանքի, կտրուկ մերժում։

Իզուր չէ որ Վարդանանց պատերազմից յետոյ Վահան Մամիկոնեանը երկար տարիներ, մերժելով պարսիկների կրօնափոխութեան պարտադրանքը, պարտիզանական կռիւներով յաղթեց եւ կնքեց Նւարսակի պատւաբեր Դաշինքը որով վերջ տւեց պարսիկների կրօնափոխութեան պարտադրանքին։

Հայ ժողովուրդը ընդունելով քրիստոնէութիւնը, նկատեց որ վաղ թէ ուշ պարտադրաբար պիտի ձուլւի քրիստոնէկան հնոցի մէջ, ուստի մերժելով մերժեց քաղքեդոնականութիւնն ու կաթոլիկականութիւնը եւ ստեղծեց իր ազգային անկախ եկեղեցին որն ենթակայ չէ ոչ մի օտար եկեղեցու։

Քրիստոնէութիւնը ընդունելուց յետոյ, հայերէն տառեր գոյութիւն չունենալու պատճառով, մեր եկեղեցիներում կրօնական արարողութիւնները կատարւում էին յունարէն կամ ասորերէն լեզուներով որի հետեւանքով պիտի մոռացւէր հայոց լեզուն, սակայն հայը մերժելով օտար լեզուների օգտագործումը եկեղեցիներից ներս, ստեղծեց իր տառերը որ չեն նմանւում ուրիշ ոչ մի ժողովրդի տառերի։

Այսպիսով հայ ժողովուրդը, ըստ ժամանակի քաղաքական աննպաստ պայմանների, իր գոյութեան եւ անկախութեան պայքարը, վերածել է մշակութային անկախութեան պայքարի, իսկ քաղաքական նպաստաւոր պայմաններում, անկախութեան համար, պայքարել է զէնքը ձեռքին որի շարքը շատ երկար է, սկսեալ Աքեմենեանների շրջանից մինչեւ մեր օրերը։

Դժբախտաբար այսօր մեր հայրենի ուսապարկով իշխանիկները, իրենց բռնապետիկ կուռքի գլխաւորութեամբ, փոխարէն դաս առնելու մեր ժողովրդի դարերի ընթացքում, թշնամու պարտադրանքին դէմ կանգնելու եւ մերժելու պայքարի ձեւերից, ոչ միայն մերժում են մեր թշնամիների զանազան անօրինական պարտադրանքները այլ գլխիկոր տրամադրում են նրանց այն ինչ ցանկանում են։ Այդու հանդերձ, Ադրբեջանն այսօր էլ յոխորտում է ուժի դիրքերից, պարտադրելով ինչքան շուտ կատարել իր ցանկութիւնները, այլապէս սպառնում է նոր պատերազմով, իսկ մեր իշխանիկները, խաղաղութեան դարաշրջանի կեղծ պատրանքով տարւած, պարտւածի ճնշւածութեամբ, սիրայօժար կերպով կատարում են նրանց քմահաճ պարտադրանքը որոնցից վերջինը՝ Հայկական ստորաբաժանումների ամբողջութեամբ դուրս բերումն է Արցախից որ տեղի ունեցաւ յուլիս 19-ին որով ալիեւի ցանկութեամբ, փաստօրէն Արցախը մատնւեց անպաշտպան վիճակում եւ եթէ այսպէս ընթանայ իրադարձութիւնները, ցաւ ի սիրտ, թշնամին կգրաւի Հայաստանից շատ աւել տարածքներ քան այսօր գրաւել է։

Այս ամենից յետոյ, ամենաողբերկականը այն է որ մեր ժողովրդի մի ստւար մասն, անտարբեր է Արցախի հիմնախնդրի եւ Հայաստանի ապագայի նկատմամբ։

Երեւան

20.7.2022թ․

 

Յարակից լուրեր

  • Իրանա-Հնդկաստանի թեմի կցումը Կիլիկիոյ կաթողիկոսութեան
    Իրանա-Հնդկաստանի թեմի կցումը Կիլիկիոյ կաթողիկոսութեան

     

    Իրանա-Հնդկաստանի թեմը որի աշխարհագրական սահմաններում ներառւած են եղել Իրանի ամբողջ տարածքը, (բացի Ատրպատականից), Հնդկաստանի, Բիրմիայի, Ինդոնեզիայի եւ հեռաւոր արեւելքի մի շարք, շրջանների հայ համայնքները, աւելի քան չորս դար եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր իշխանութեան ներքոյ, սակայն 1949 թւին,  Ս.Էջմիածնի միաբանութեան պատկանող առաջնորդ՝ Վահան Արքեպիսկոպոս Կոստանեանի թեմից հեռանալուց յետոյ, Իրանա-հնդկաստանի թեմը շուրջ տասն տարի զուրկ է եղել հոգեւոր առաջնորդից որն եւս իր հերթին մեծ դժգոհութիւն էր առաջացրել թէ թեմի ժողովրդի եւ թէ ազգային մարմիների շրջանակներում:

  • Հայկական գագաթաժողով թէ՞․․․․
    Հայկական գագաթաժողով թէ՞․․․․

    Ըստ Հայաստանի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի յայտարարութեան՝ նոյն գրասենեակի կազմակերպութեամբ, 2022 թ.-ի, հոկտեմբերի 28-31-ին, Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթաժողով, որն որպէս նոր ձեւաչափ եւ դինամիկ հարթակ, պիտ ծառայի Սփիւռքի ներկայացուցիչների եւ տեղացի գործընկերների համար, քննելու համընդհանուր նշանակութեան մարտահրաւէրներն ու խնդիրները։

  • Խաղաղութիւն
    Խաղաղութիւն

    Չեմ կարծում աշխարհում որեւէ բանականութիւն ունեցող անձ գտնւի, որ կողմնակից չլինի խաղաղութեան եւ պաշտպան՝ պատերազմի, բացի հոգեկան խելագարներից, որոնց հիւանդագին ուղեղներից է ծագում մարդասպան եւ հայրենակործան պատերազմները։

  • Հայաթափում
    Հայաթափում

    Ամէն անգամ, երբ մամուլից, հեռուստացոյցից եւ կամ համացանցից որեւէ լուր եմ լսում Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայ ընտանիքների անդամների արտասւաթոր եւ թախծալի դէմքով իրենց հարազատ տուն ու տեղը լքելու մասին, միտքս մթագնում, սիրտս թրթռում եւ հոգիս այլալյւում է: Ախր որերորդ անգամւայ համար, միջազգային հանրութեան եւ մեր ժողովրդի աչքի առաջ, հայ մարդը իր ընտանիքով պիտի բնաւեր դառնայ եւ կրկին ու կրկին պանդխտութեան ցուպը ձեռք առած՝ աստանդական կեանք վարի։

  • Ի պատասխան արսէնթորոսեաններին
    Ի պատասխան արսէնթորոսեաններին

    Արսէն Թորոսեանն եւ իր նմանները, հայ իրականութիւններից կտրւած ու անտեղեակ, չսովորելու եւ չզարգանալու յետադէմ մտայնութեամբ, որոնք բախտի բերմամբ թէ պատահմամբ անարժանօրէն հասել են որոշ դիրքերի, իրենց հակադաշնակցական մոլուցքով ու մոլեռանդութեամբ, առ յաւէտ պիտի մնան տգիտութեան խաւարի մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։