Հա

Ազգային

27/07/2022 - 14:00

Լիսաբոնեան սխրանքի ազդեցիկութեան չափերը

Լիսաբոնեան հնգեակի կերտած սխրանքի ազդեցիկութեան միջազգային չափերը բնորոշելու համար բաւական է միայն մէջբերել Պորտուգալիայի օրւայ վարչապետ, սոցիալիստ Մարիօ Սոարեշի արտայայտութիւնները. իր ֆէյսբուքեան էջում գրում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւոր, ՀՅԴ անդամ Կարէն Խանլարեանը:

Լիսաբոնեան հնգեակի կերտած սխրանքի ազդեցիկութեան միջազգային չափերը բնորոշելու համար բաւական է միայն մէջբերել Պորտուգալիայի օրւայ վարչապետ, սոցիալիստ Մարիօ Սոարեշի արտայայտութիւնները. իր ֆէյսբուքեան էջում գրում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւոր, ՀՅԴ անդամ Կարէն Խանլարեանը:

«Նա դէպքից մի քանի ամիս անց, երբ աշխատանքային այցով գտնւում էր Արգենտինայում՝ Բուէնոս Այրեսում, հայ երիտասարդների հետ ունեցած առանձին հանդիպման ժամանակ, պրոտոկոլային շրջագծերից միանգամայն դուրս, անկեղծաբար ասել էր, որ մինչ ակտը տեղեակ անգամ չի եղել հայ ժողովրդին վիճակւած պատմական ողբերգութեանը եւ դրան ծանօթացել է բացառապէս հինգ տղաների անձնազոհութեան մոտիւներով: Սոարեշը բառացիօրէն աւելացրել էր, որ Հայ Դատը «արդար եւ ազնիւ դատ է»»,- նշում է Կարէն Խանլարեանը:

Յիշեցնենք, որ աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ յեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինւորի հետ բախման ընթացքում դռան շեմին ընկաւ նրանցից մէկը՝ 21-ամեայ Սիմոն Եահնիեանը, իսկ միւս չորսին յաջողւեց մտնել դեսպանատան տարածք ու իրականացնել երկու պայթիւն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակն ամենեւին էլ ահաբեկչութիւնը չէր, այլ նւիրաբերում Հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողութիւնն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրութեանը յիշեցրին, որ Հայոց Ցեղասպանութիւնն անհերքելի փաստ է, եւ դրա բեռը նաեւ նրանց ուսերին է: 1983 թւականի այս գործողութիւնից յետոյ բազմաթիւ երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը: Այդ գործողութիւնը ինքնաբուխ խենթութիւն կամ պարզապէս հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ յեղափոխական բանակի գործողութիւնը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինեալ պայքարին վերադառնալու որոշում կայացւեց, երբ բոլոր դիւանագիտական տարբերակներն արդէն սպառւել էին, սակայն այդպէս էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցւել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։