Հա

Ազգային

01/08/2022 - 10:40

Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր

 

Այսքան ճղճիմ, այսքան վախեցած, այսքան չմարդ ու անհայրենիք...

Ոչ մի օր չի անցնում առանց վատ լուրի, մեր կեանքի իւրաքանչիւր օրն արդէն չորս տարի է մղձաւանջի է վերածւել. ծանր լուրերի սպասումից ու անհեռանկարայնութիւնից սեփական հողի վրայ տնւորի սպասումով ենք ապրում, մաշւելով տեսակի պարտութեան գիտակցումից ու ամէն օր մեզ պարտադրւող նահանջներից ու քաոսից։

Աշխարհի քաղաքական սեղանի վրայ արժեզրկւած թղթադրամի վերածւած մեր երկրում ոչնչացւեց ու արժեզրկւեց ամէն բան, պետական ինստիտուտներից մինչրեւ բարոյական եւ արժէքային համակարգեր։ Ներազգային ատելութեան ու անհանդուրժողականութեան այս քաղաքականութիւնը միայն ու միայն մեր թշնամիներին է հաճոյ։

Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

Դաշնակցութիւնն այսօր գիտակցւած եւ մեթոդաբար քարկոծւում է։ Հայաստանի ծնկելը դեռ քիչ է. Արցախի եւ Հայաստանի միջեւ օտարացումը քիչ է, Հայրենիքի ու պետականութեան աճուրդացումը քիչ է. վերջնական ծրագրի արարներից մէկն էլ Սփիւռքի եւ Հայրենիքի միջեւ սեպ խրելն է... Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

Դժւար չէ պատկերացնել զուլալ աչքերով այդ աղջնակի՝ 23-ամեայ հոլանդահայ Սիւնէ Աբրահամեանի հոգեվիճակը, ցաւն ու վիրաւորանքը, երբ Հայրնիքի դարպասները փակում են նրա առջեւ... Իսկ Սիւնէն մենակ չէ. այդպէս մտածում եմ հազարներ...

Որեւէ պատճառաբանութիւն խղճուկ է, խոցելի եւ դատապարտւած։ Փակեցիք Հայենիքի օդային եւ ցամաքային սահմանները, բայց այս տեսակի համար, մեր տեսակի համար, դաշնակցական տեսակի համար Հայրենիքի ու Հայոց պետականութեան հետ կապը արեան, համոզումի, գէնի ու յանձնառութեան կապ է։ Չի հասկանայ ձեր փոքրիկ հոգին եւ ծոյլ, եւ օտար, եւ օտարասէր, եւ հաճկատար ու աթոռամոլ... մերը Երկիրն է, ուր սուրբ է ամէն քար։

Իսկ դուք շարունակէք չյաղթահարել ձեր վախերը, շարունակէք թաքնւել զրահապատ մեքենաների ապակիների յետեւում, թիկնազօրների թիկունքում. շարունակէք երկրի բռնապետացումը... միեւնոյն է՝ ժամանակը ճեղքում է ամէն բան, ճեղքում է ու պատմութեան համար տալիս չջնջւող գնահատական։ Պատմութեան դատից թաքնւել չի լինի...

Այդ գնահատականն այսօր էլ է հնչում...

 

Յարակից լուրեր

  • «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան
    «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան

    Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

    Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

  • Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում
    Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում

    Պէտք են հեղինակութիւններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակութիւն լինել հանրութեան համար, եւ միասին կարողանանք ազգի փրկութեան ծրագիր մշակել. այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհւած զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

  • «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան
    «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան

    Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

    Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

  • Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....
    Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....

    Վերջերս Թուրքիայում / Գոնիայում/ կայացած խորհրդաժողովում, Ի․ Ալիեւը խօսելով կրթութեան մասին, այսպիսի միտք է յայտնել․ «Կրթութիւնը մեզ համար շատ կարեւոր է։ Այն դաստիարակում եւ կրթում է հայրենասէրների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիւացնում ենք։ Նւիրումը ամենամեծ առաքելութիւնն է»։

  • Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը
    Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը

    Արժէքային եւ բարոյական համատարած ճգնաժամի, աւելի ճիշտ՝ համապարփակ պարտութեան, տգիտութեան, ամենաթողութեան, չափանիշների տոտալ չգոյութեան, նահանջների ու դեգրադացիայի այս իրականութեան մէջ, երբ յաճախ թւում է, թէ հասարակութիւնը մերժում է պետականութիւն ու ինքնութիւն ունենալ, կրթութիւնը բացառիկօրէն կարեւորւում է։ Այն բանակին հաւասարազօր զէնք է, ինքնակազմակերպւելու, ինքնայաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերեւս՝ պետականութիւն ունենալու, նրա հետագայ գոյութիւնը երաշխաւորող ամենաողնաշարային արժէքը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։