Հա

Ազգային

03/08/2022 - 14:45

Ի պատասխան արսէնթորոսեաններին

Արսէն Թորոսեանն եւ իր նմանները, հայ իրականութիւններից կտրւած ու անտեղեակ, չսովորելու եւ չզարգանալու յետադէմ մտայնութեամբ, որոնք բախտի բերմամբ թէ պատահմամբ անարժանօրէն հասել են որոշ դիրքերի, իրենց հակադաշնակցական մոլուցքով ու մոլեռանդութեամբ, առ յաւէտ պիտի մնան տգիտութեան խաւարի մէջ։

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ի պատասխան Արսէն Թորոսեանի հակադաշնակցական խաւար ու անհիմն մոլուցքին, ներկայացնում եմ պարսիկ բանաստեղծ Իբնէ Եմինի (հէջրաթի 685-760թթ.) յապաւած կերպով, խրատական բանաստեղծութիւնը։

Նա ով գիտի եւ գիտի, որ ինքը գիտի

Այս աշխարհից դէպի երկինք պիտ բարձրանայ,

Ով չգիտի բայց ուզում է, որ գիտենայ

Անգէտ կեանքից պիտ ազատւի ու զարգանայ,

Ով չգիտի եւ չգիտի, որ չգիտի

Առ յաւիտեան, տգէտ խաւար, պիտի մնայ։

 

Արսէն Թորոսեանն եւ իր նմանները, հայ իրականութիւններից կտրւած ու անտեղեակ, չսովորելու եւ չզարգանալու յետադէմ մտայնութեամբ, որոնք բախտի բերմամբ թէ պատահմամբ անարժանօրէն հասել են որոշ դիրքերի, իրենց հակադաշնակցական մոլուցքով ու մոլեռանդութեամբ, առ յաւէտ պիտի մնան տգիտութեան խաւարի մէջ։

 

ԵՐԵՒԱՆ

3.8.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • Այլամերժութիւն
    Այլամերժութիւն

    Անկախութիւնը որ ժողովրդներին ազատագրում է օտարի լծից, տնտեսական եւ քաղաքական ազատութիւն է պարգեւում, ազգային ազատ ինքնորոշման իրաւունք է ապահովում, զերծ է կացուցում տնտեսական շահագործումից եւ կեղեքումից, ազատ ստեղծագործելու եւ ազատ ապահով կեանք է երաշխաւորում ու այլ ժողովրդների հետ հաւասար իրաւունքների պայմաններ հաստատում, բոլորն էլ թէ մարդկութեան եւ թէ ազգերի անկապտելի իրաւունքներն են որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը։

  • Ադրբեջանի պահանջներին ի պատասխան
    Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

    Հայրենիք նշանակում է հարազատ պատմական տարածք եւ համախմբւած ժողովուրդ, որ դարերի ընթացքում կերտել է լեզու, մշակոյթ, աւանդութիւն եւ պետութիւն, այդ տարածքի եւ ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանութեան գլխաւոր պատասխանատուն եւ երաշխաւորը պետութիւնն է: Ցաւօք սրտի, մեր այսօրւայ հայրենի իշխանաւորները, ոչ միայն չեն պաշտպանում հայրենի տարածքներն ու ժողովրդի անվտանգութիւնը, այլ տեղիք են տալիս մեր դարաւոր հայատեաց թշնամիների անօրինական պահանջներին:

  • Բարոյականութիւն
    Բարոյականութիւն

    Բարոյականութիւն (Լատ. Moralis), բառացիօրէն նշանակում է բարոյական ուսմունք, տւեալ հասարակութեան մէջ որպէս լաւ եւ բարի ճանաչւած ձգտումների ամբողջութիւն, իսկ բարոյագիտական տեսակէտից՝ հասարակական գիտութեան ձեւ, որ կատարում է մարդկանց վարքի կարգաւորման ընթացքը (ֆունկցիա), որպէսզի ամէն մի հասարակութեան մէջ, իրենց ողջ բազմազանութեամբ, ենթարկւեն որոշակի ընդհանուր հասարակական իդէալական օրէնքների, որոնք հիմնւած են բարոյական սկզբունքների՝ մարդասիրութեան, հայրենասիրութեան, ազգասիրութեան, հաւատքի, եղբայրութեան, համերաշխութեան եւ հաւասարութեան սկզբունքի վրայ: 

  • Մայիս 28-ի խորհուրդը
    Մայիս 28-ի խորհուրդը

    Մայիս 28-ը հայ ժողովրդի յարութեան եւ վերազարթօնքի տօնն է:

    Մայիս 28-ը հայ ժողովրդի լինել-չլինելու վճռահատման օրն է, որով հայը, հակառակ ցեղասպան թուրքի կամքին, վճռեց լինել, ապրել ու դեռ շատանալ ու ստեղծագործել:

  • Քաղաքական պայքար
    Քաղաքական պայքար

    Ժողովրդների մօտ քաղաքական պայքարներ են ծայր առնում, երբ երկրի իշխանաւորները ի վնաս ժողովրդի ու հայրենիքի որոշումներ են կայացնում ու գործադրում, որով վտանգի են ենթարկում ժողովրդի եւ հայրենիքի անվտագութիւնն ու ընդհանրական շահերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։