Հա

Ազգային

13/08/2022 - 11:35

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի հետ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի եւ Հան Դոնգի ուղեկցութեամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանօթացել հայ համայնքի առօրեայ կեանքին եւ հոգեւոր-կրթական կառոյցների գործունէութեանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտօնում սա առաջին այցելութիւնն էր հայ համայնքին։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի եւ Հան Դոնգի ուղեկցութեամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանօթացել հայ համայնքի առօրեայ կեանքին եւ հոգեւոր-կրթական կառոյցների գործունէութեանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտօնում սա առաջին այցելութիւնն էր հայ համայնքին։

Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաեւ առանձնազրոյց Կանադայի արտաքին գործերի նախարարի եւ ՀՅԴ Հայ Դատի տեղական ու շրջանային յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ է կատարւել Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրւանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանութեան հիմնդրութեան աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակութեանը, ինչպէս նաեւ Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունէութեանը։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

12.08.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (սեպտեմբերի 1-19, 2022 թ.)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (սեպտեմբերի 1-19, 2022 թ.)

    Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի եւ պատերազմական յանցագործութիւնների միջազգային հանրահռչակման եւ արտաքին գործընկերներից Հայաստանի համար քաղաքական օժանդակութեան ապահովման համար ՀՅԴ Բիւրոն եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը ձեռնարկել են արտաքին յարաբերական ծաւալուն աշխատանքներ։

  • Եւրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել «2020թ․ պատերազմը եւ մարդու իրաւունքներն Արցախում» խորագրով քննարկում
    Եւրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել «2020թ․ պատերազմը եւ մարդու իրաւունքներն Արցախում» խորագրով քննարկում

    Եւրոպական Խորհրդարանի պատգամաւոր Փիթր Վան Դալէնի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի համակազմակերպմամբ Եւրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 7-ին անցկացւել է «2020թ. պատերազմը եւ մարդու իրաւունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (օգոստոս, 2022 թ.)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (օգոստոս, 2022 թ.)

    Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը չէզոքացնելու համար ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն իրականացրել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակն է Արցախը շարունակաբար էթնիկ զտման ենթարկել եւ արղախահայութեան համար առաջացնել գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ, ինչպիսին, օրինակ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան հաստատման փորձը՝ հակառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, որով Լաչինի միջանցքը գտնւում է բացառապէս ռուսական խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տիրոյթում։

  • Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը խթանել է Արցախին օժանդակութեան կոնգրեսական նոր գործընթաց
    Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը խթանել է Արցախին օժանդակութեան կոնգրեսական նոր գործընթաց

    Վերջին շաբաթւայ ընթացքում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից իրականացւած համայնքային մոբիլիզացիայի արդիւնքում` յանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարաւորութիւններով, Ամերիկայի հայ համայնքի աւելի քան 100․000 ակտիւիստներ, ԱՄՆ ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրւած կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին եւ պահանջելով անյապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնութիւնը Ալիեւի ռեժիմին։ 

  • Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանականները կառավարութիւնից պահանջել են դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
    Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանականները կառավարութիւնից պահանջել են դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

    Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում` Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Աւստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրել են Նոր Հարաւային Ուելսի օրէնսդրական համագումարի խօսնակ Ջոնաթան Օդեան եւ օրէնսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահն է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։