Հա

Ազգային

29/08/2022 - 14:30

Հայաթափում

Ամէն անգամ, երբ մամուլից, հեռուստացոյցից եւ կամ համացանցից որեւէ լուր եմ լսում Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայ ընտանիքների անդամների արտասւաթոր եւ թախծալի դէմքով իրենց հարազատ տուն ու տեղը լքելու մասին, միտքս մթագնում, սիրտս թրթռում եւ հոգիս այլալյւում է: Ախր որերորդ անգամւայ համար, միջազգային հանրութեան եւ մեր ժողովրդի աչքի առաջ, հայ մարդը իր ընտանիքով պիտի բնաւեր դառնայ եւ կրկին ու կրկին պանդխտութեան ցուպը ձեռք առած՝ աստանդական կեանք վարի։

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ամէն անգամ, երբ մամուլից, հեռուստացոյցից եւ կամ համացանցից որեւէ լուր եմ լսում Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայ ընտանիքների անդամների արտասւաթոր եւ թախծալի դէմքով իրենց հարազատ տուն ու տեղը լքելու մասին, միտքս մթագնում, սիրտս թրթռում եւ հոգիս այլալյւում է: Ախր որերորդ անգամւայ համար, միջազգային հանրութեան եւ մեր ժողովրդի աչքի առաջ, հայ մարդը իր ընտանիքով պիտի բնաւեր դառնայ եւ կրկին ու կրկին պանդխտութեան ցուպը ձեռք առած՝ աստանդական կեանք վարի։ Յուզումնալից այս մտածումիս զուգընթաց, մէկ էլ ցասումի ու զայրոյթի զգացում ինձ պատեց, քանզի այս անգամ հայը տնաւեր ու թափառական է դառնում, ոչ թէ մեր դարաւոր թշնամու ձեռքով, կամ նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան հիմամբ (եռակողմ յայտարարութեան մէջ եւս նման չարանենգ կէտ չկայ), այլ ՀՀ-ի եւ ԱՀ-ի ապիկար ղեկավարների ապաշնորհ քաղաքականութեան հետեւանքով, որով նախերգանքն են ստեղծում նաեւ Արցախի կատարեալ հայաթափման գործընթացին։

Միջազգային եւ ազգային օրէնքներով անթոյլատրելի է որեւէ մէկին իր սեփական բնակարանից բռնի կերպով տեղահանել եւ բնակարանը բռնագրաւել եւ եթէ նման դէպք է տեղի ունենում մեր երկրում, դա կատարւում է բռնակալ ալիեւի քմածին որոշում-օրէնքով եւ գործադրւում է նրա հլու կամակատարներ՝ իմքայլականների եւ նրանց կուռք՝ Նիկոլի միջոցով։

Այս կսկծագին վիճակից բացի, գոյութիւն ունի նաեւ մէկ այլ ցաւալի երեւոյթ եւ դա մեր ժողովրդի ստւար մասի, «քաղաքականութեան մէջ չխառնւելու եւ չէզոք լինելու» անհիմն պատրւակով, անտարբեր կեցւածքն է՝ ազգային այս աղէտի եւ առհասարակ ազգի եւ հայրենիքի դէմ ուղղւած բոլոր մարտահրաւէրների նկատմամբ:

Քաղաքականութիւնը սերտ աղերս ունի մարդ անհատի թէ՛ առօրեայի, եւ թէ՛ առհասարակ կեանքի ընթացքի հետ, քանզի մարդը իր գերագոյն նպատակներին հասնելու համար, միշտ էլ ուղիների փնտռտուքի մէջ է եղել, եւ փորձել է յարմարագոյն ճանապարհներով կարողանալ հասնել իր ցանկացած նպատակին եւ դա համարւում է քաղաքականութիւն, ուստի քաղաքականութիւն նշանակում է նպատակին հասնելու համար լաւագոյն եւ ճիշտ ուղի ընտրելու արւեստ։ Արդ, երբ անհատը իր անձնական կեանքի յաջողութեան համար, քաղաքականութիւն է վարում, ինչպէս է կարելի հայրենիքի գերագոյն նպատակների իրագործման համար մշակւած որեւէ քաղաքականութեան նկատմամբ անփոյթ գտնւի եւ չկանգնի լաւագոյն մշակւած քաղաքականութեան կողքին։ Նման մտածելակերպ ունեցողները երկչոտ եւ պատասխանատւութիւնից խուսափող անձինք են։

Չէզոք մարդ այսինքն լաւն ու վատն հաւասար նժարի մէջ դնող անձ։ Մարդկութիւնը անյիշելի ժամանակներից ի վեր, եղել է լաւի եւ բարու կողքին ընդդէմ՝ վատի եւ չարի, քանզի մարդ արարածը, հակառակ գազանների, ունի խիղճ ու խղճի գիտակցութիւն, որի պատճառով է, որ ազգերի աւանդական պատմութիւններում միշտ չարն ու բարին կռիւ են մղել միմեանց դէմ եւ միշտ յաղթողն եղել է բարին, որովհետեւ հրեշտակը որպէս բարու խորհրդանիշ խիղճ է ունեցել, իսկ չարի խորհրդանիշ դեւը՝ ոչ։ Միթէ կարելի է բանականութիւն ու խիղճ ունեցող մարդը իր նմանի, մասնաւորապէս իր հայրենակցի թէ՛ ցաւի, եւ թէ՛ ցաւ պատճառողի նկատմամբ անտարբեր գտնւի, միթէ կարելի է Բերձորի եւ Աղաւնոյի հայաթափման վշտի եւ հայաթափող գազանի նկատմամբ անփոյթ գտնւել, միթէ կարելի է մեր քաջարի նահատակների համար չմխալ ու նրանց ընտանիքներին չկարեկցել: Անտարբերութիւնը պարտութիւն է ծնում. որպէսզի չպարտւենք պիտի աննահանջ պայքար մղենք բոլոր չարիքների դէմ յօգուտ բոլոր բարիքների։

Վերջում տեղին եմ համարում մէջբերում կատարել պարսիկ մեծ բանաստեղծ՝ Սաադիի հանրածանօթ «Ադամորդի» բանաստեղծութիւնից.-

Մէկ մարմնի անդամներ են, բոլոր մարդիկ,

Նոյն Արարչի ստեղծածն են, ադամորդիք,

Եթէ կեանքը, ցաւ է տալիս մէկ անդամին,

Հանգիստ ու քուն, էլ չի մնում միւսներին,

Թէ կարեկից չլինես դու, այլոց ցաւին,

Չես արժենայ, մարդ կոչւելու վսեմ պատւին։

Երեւան

28.8.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • Իրանա-Հնդկաստանի թեմի կցումը Կիլիկիոյ կաթողիկոսութեան
    Իրանա-Հնդկաստանի թեմի կցումը Կիլիկիոյ կաթողիկոսութեան

     

    Իրանա-Հնդկաստանի թեմը որի աշխարհագրական սահմաններում ներառւած են եղել Իրանի ամբողջ տարածքը, (բացի Ատրպատականից), Հնդկաստանի, Բիրմիայի, Ինդոնեզիայի եւ հեռաւոր արեւելքի մի շարք, շրջանների հայ համայնքները, աւելի քան չորս դար եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր իշխանութեան ներքոյ, սակայն 1949 թւին,  Ս.Էջմիածնի միաբանութեան պատկանող առաջնորդ՝ Վահան Արքեպիսկոպոս Կոստանեանի թեմից հեռանալուց յետոյ, Իրանա-հնդկաստանի թեմը շուրջ տասն տարի զուրկ է եղել հոգեւոր առաջնորդից որն եւս իր հերթին մեծ դժգոհութիւն էր առաջացրել թէ թեմի ժողովրդի եւ թէ ազգային մարմիների շրջանակներում:

  • Հայկական գագաթաժողով թէ՞․․․․
    Հայկական գագաթաժողով թէ՞․․․․

    Ըստ Հայաստանի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի յայտարարութեան՝ նոյն գրասենեակի կազմակերպութեամբ, 2022 թ.-ի, հոկտեմբերի 28-31-ին, Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթաժողով, որն որպէս նոր ձեւաչափ եւ դինամիկ հարթակ, պիտ ծառայի Սփիւռքի ներկայացուցիչների եւ տեղացի գործընկերների համար, քննելու համընդհանուր նշանակութեան մարտահրաւէրներն ու խնդիրները։

  • Խաղաղութիւն
    Խաղաղութիւն

    Չեմ կարծում աշխարհում որեւէ բանականութիւն ունեցող անձ գտնւի, որ կողմնակից չլինի խաղաղութեան եւ պաշտպան՝ պատերազմի, բացի հոգեկան խելագարներից, որոնց հիւանդագին ուղեղներից է ծագում մարդասպան եւ հայրենակործան պատերազմները։

  • Ի պատասխան արսէնթորոսեաններին
    Ի պատասխան արսէնթորոսեաններին

    Արսէն Թորոսեանն եւ իր նմանները, հայ իրականութիւններից կտրւած ու անտեղեակ, չսովորելու եւ չզարգանալու յետադէմ մտայնութեամբ, որոնք բախտի բերմամբ թէ պատահմամբ անարժանօրէն հասել են որոշ դիրքերի, իրենց հակադաշնակցական մոլուցքով ու մոլեռանդութեամբ, առ յաւէտ պիտի մնան տգիտութեան խաւարի մէջ։

  • Այլամերժութիւն
    Այլամերժութիւն

    Անկախութիւնը որ ժողովրդներին ազատագրում է օտարի լծից, տնտեսական եւ քաղաքական ազատութիւն է պարգեւում, ազգային ազատ ինքնորոշման իրաւունք է ապահովում, զերծ է կացուցում տնտեսական շահագործումից եւ կեղեքումից, ազատ ստեղծագործելու եւ ազատ ապահով կեանք է երաշխաւորում ու այլ ժողովրդների հետ հաւասար իրաւունքների պայմաններ հաստատում, բոլորն էլ թէ մարդկութեան եւ թէ ազգերի անկապտելի իրաւունքներն են որից բացառութիւն չի կազմում նաեւ հայ ժողովուրդը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։