Հա

Ազգային

16/09/2022 - 16:30

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկեան ռազմական օժանդակութիւնն Ադրբեջանին

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։

Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս յղւած նամակում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեանը՝ նկատելով որ դրա դադարեցումը, ինչպէս նաեւ հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղութեան խթանումը կուժեղացնի մարդու իրաւունքների հանդէպ ամերիկեան յանձնառութիւնը, որպէս արտաքին քաղաքականութեան առանցքային դրոյթ։

Հանդէս գալով ամերիկահայ համայնքի եւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կոալիցիոն գործընկերների անունից՝ Համբարեանը Ներկայացուցիչների պալատի խօսնակին յորդորել է ձեռնարկել որոշակի օրէնսդրական գործողութիւններ՝ երաշխաւորելու համար, որ 2023թ․ ֆիսկալ տարւայ համար նախատեսւած ԱՄՆ արտաքին օժանդակութեան եւ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանայ որեւէ տեսակի օժանդակութիւն։ Աւելին, Համբարեանը կոչ է արել վերականգնել «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդւածի պահանջները եւ ԱՄՆ նախագահին օրէնսդրօրէն զրկել այդ ակտի յօդւածների պահանջները շրջանցելու իրաւունքից, ինչպէս նաեւ առհասարակ բացառել Ամերիկեան Կոնգրեսի կողմից հաստատւած որեւէ ծրագրով Ադրբեջանին օժանդակութեան տրամադրումը։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆիի Համբարեանի՝ Նենսի Փելոսիին ուղղւած նամակը հասանելի է հետեւեալ յղմամբ։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

16.09.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախումբը հարիուրաւոր կամաւորներով ԱՄՆ Կոնգրեսում անցկացրել է Արցախի շահերի պաշտպանութեան օրեր
    Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախումբը հարիուրաւոր կամաւորներով ԱՄՆ Կոնգրեսում անցկացրել է Արցախի շահերի պաշտպանութեան օրեր

    Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախումբը փետրւարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանութեանն ուղղւած լոբբիստական երկօրեայ գործողութիւններ։ Հայ Դատի կամաւորներին էին միացել նաեւ գործընկեր համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, մասնաւորապէս «Ամերիկա-յունական առաջնորդութեան խորհուրդից», «Գործողութեան պահանջ» եւ «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» կազմակերպութիւններից։ Ձեռնարկին միացել էին նաեւ ցեղասպանութիւն յանցագործութեան հետազօտեղներ ԱՄՆ Արեւելեան ափից։

  • ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան
    ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան

    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի առաջնորդութեամբ Ամերիկայի Միացեալ Նահանգներում ձեւաւորւել է «Save Karabakh» կոալիցիան։ Այս նախաձեռնութիւնը յաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտող երկկուսակցական բանաձեւի շրջանառութեան մէջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը։

  • ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ
    ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

  • Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիային յաջողւեց խափանել Մեհմեդ Օզի ընտրութիւնն իբրեւ ԱՄՆ Սենատի անդամ
    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիային յաջողւեց խափանել Մեհմեդ Օզի ընտրութիւնն իբրեւ ԱՄՆ Սենատի անդամ

    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիայի տեւական ջանքերի արդիւնքում, որին մաս էին կազմում Ամերիկայի յունական, հրէական, քրդական եւ այլ համայնքային կազմակերպութիւններ, հնարաւոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգութեամբ թուրք եւ Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ։ Օզը, բացի թուրքական իշխող վերնախաւի հետ իր անթաքոյց կապերով, յայտնի է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մերժմամբ։

  • Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը
    Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը

    Ամերիկայի Միացեալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլւանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգութեամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը: Ինչպէս յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը, բողոքի ակցիան անցկացւել է հեռուստաբանավէճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը եւ նրա մրցակից, Փենսիլւանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։