Հա

Ազգային

01/10/2022 - 14:10

Ռոբերտ Մենենդէսը հանդէս է եկել երկու նոր նախաձեռնութեամբ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբից տեղեկանում ենք, որ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, ով օրեր առաջ, սենատոր Մարկօ Ռուբիոյի հետ հանդէս էր եկել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկող եւ պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդէս է եկել եւս երկու նախաձեռնութեամբ։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբից տեղեկանում ենք, որ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, ով օրեր առաջ, սենատոր Մարկօ Ռուբիոյի հետ հանդէս էր եկել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկող եւ պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդէս է եկել եւս երկու նախաձեռնութեամբ։

Մենենդէսի նոր նախաձեռնութիւնը ենթադրում է համապատասխան կարգաւորումներ 2023թ. ֆիսկալ տարւայ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձեւի» կիրարկումից հրաժարւելու հնարաւորութիւնից եւ արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատութեան աջակցութեան ակտի «907-րդ բանաձեւի» կիրարկումից նախագահական հրաժարման օրէնսդրական հնարաւորութեան վերացումը ուղղակիօրէն կը զրկի Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից։

Ներկայացւած օրէնսդրական նախաձեռնութեան առթիւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել սենատոր Մենենդէսին՝ Հայաստանին ու Արցախի համար իրական վտանգ ներկայացնող տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատւութեան ենթարկելու իր ջանքերի համար։ Ներկայացւած միջոցառումներն օրէնսդրօրէն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որեւէ մէկին չուղարկի զէնք եւ ամերիկեան հարկերից գոյացած միջոցներ»։

2023թ. ֆիսկալ տարւայ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի» քննարկումները Սենատում սկսւելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը մի շարք ուղղութիւններով շարունակում է աշխատանքները ներկայացւած նախագծերի ընդունումն ապահովելու ուղղութեամբ։

Ներկայացւած բանաձեւերի ընդունումն ապահովելու համար Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատանքները համատեղում է իր կոալիցիոն գործընկերների՝ «Քուրդստանի ամերիկեան ըներներ», «Ամերիկահրէական կոմիտէ», «Յունաամերիկեան առաջնորդութեան խորհուրդ», «Ի պաշտպանութիւն Քրիստոնեաների», «Մերձաւոր Արեւելքի ֆորում» եւ «Կիպրոսի արդարութեան միջազգային համադրող կոմիտէ» կազմակերպութիւնների հետ։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

01.10.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ
    ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

  • Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին
    Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին

    Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ, որը դրսեւորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապէս մեկուսացնելով, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն անմիջապէս ձեռնմուխ եղան ստեղծւած իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւնների, որոնք միտւած են Արցախի համար արտաքին քաղաքական զօրակցութեան, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարւած աշխատանքների մասին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հանդէս է գալիս հաղորդագրութիւններով։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)

    Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկւել է Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկւելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։

  • Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները Արցախում ստեղծւած իրավիճակի խնդրով դիմել են Շառլ Միշէլին եւ Ժոզէֆ Բորէլին
    Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները Արցախում ստեղծւած իրավիճակի խնդրով դիմել են Շառլ Միշէլին եւ Ժոզէֆ Բորէլին

    ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդմամբ՝ Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներ Պետէր Վան Դալէնը, Ֆրանսուա Խաւիէր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիօ Մասսիմօ Կաստալդոն եւ Անդրէեյ Կովաչեւը դեկտեմբերի 14-ին հանդէս են եկել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլին ուղղւած նամակով։

  • Հանդիպում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների միջեւ
    Հանդիպում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների միջեւ

    Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանի, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանի եւ ԱԽ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։