Երեւանի պետական համալսարանում կայացւել է հերթական ապօրինի եւ քաղաքական որոշումը։ Համալսարանի ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկեալ, 44-օրեայ պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարօն Մանուկեանին, ով շուրջ 5 ամիս գտնւելով ապօրինի ազատազրկման մէջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրութեամբ ընձեռնւած կրթութիւն ստանալու իր իրաւունքը։

ԵՊՀ ռեկտորատը մերժել էր Տարօն Մանուկեանի ծնողի դիմումը՝ թոյլատրել նրան մասնակցել միջանկեալ քննութիւններին հեռավար, պատճառաբանելով, որ համալսարանը հեռավար կրթութիւն չի իրականացնում:
Հարկ է նշել նաեւ, որ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը դիմում էր ներկայացրել Արթիկ ՔԿՀ-ում անազատութեան մէջ գտնւող ուսանողի համար քննութիւնները կազմակերպելու համար, ինչը համալսարանի ռեկտորատի կողմից բազում պատճառաբանութիւններով կեանքի չի կոչւել։ Տարօն Մանուկեանի կողմից Արթիկ ՔԿՀ-ի դիմումի դրական արձագանգից յետոյ անգամ ԵՊՀ ռեկտորատը պատասխանել է, թէ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետը հեռավար կրթութեան իրաւունք չունեցողների ցանկում է՝ անուղղակիօրէն մերժելով քննութիւն յանձնելու տարբերակները։ Նոյն պատասխանը եղել է Տար»ն Մանուկեանի ծնողների կողմից ԿԳՄՍ փոխնախարարին ուղղւած դիմումից յետոյ։ Յիշեցնենք, որ 2020 թւականից ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանաւորւած ՀՀ բարձրագոյն ուսումնական բոլոր հաստատութիւններն անցել էին կրթութեան հեռավար անցկացմանը:
ՀՅԴ ՀԵՄ-ը դիմում է բոլոր միջազգային եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին, այլ երիտասարդական միութիւններին՝ կոչ անելով դատապարտել մարդու հիմնարար իրաւունքների հերթական խախտման դէպքը։
Ինչ վերաբերում է անազատութեան մէջ գտնւող ՀՅԴ ՀԵՄ անդամներին, ցանկանում ենք ընդգծել, որ թշնամուն Հայաստանի հանրապետութեան դէմ սանձազերծած պատերազմների արդիւնքում չի յաջողւել որեւէ կերպ ընկճել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին անգամ կեանքի գնով ծառայելու երդում տւած դաշնակցականներին, վստահ ենք, որ դա չի յաջողւի անել նաեւ Հայաստանի փաստացի իշխանութիւններին։
Arfd.am