Հայկական, հրէական, յունական եւ քրդական կազմակերպութիւնների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցոյց է անցկացրել Փենսիլւանիայում առաջադրւած սենատորի թեկնածու, ազգութեամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենեակի առջեւ։ Թուրքիայի եւ ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանաւոր է Հայոց եւ Յունաց ցեղասպանութիւնների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ յարբերութիւններով, թուրքական իշխանութիւնների հետ բիզնես-կապերով։

Բողոքի ցոյցի կազմակերպիչներն էին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, Հայ Դատի ԱՄՆ Արեւելեան ափի յանձնախումբը, Փենսիլւանիայի Հայ Դատի տեղական յանձնախումբը, Ամերիկա-յունական առաջնորդութեան խորհուրդը եւ ռաբի Շմուլէյ Բոթիչը, ով ղեկավարում է «Համաշխարհային արժէքների ցանց» կազմակերպութիւնը։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն արդէն տեւական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշաւը ձախողելու ուղղութեամբ, ի թիւս այլնի նաեւ մատնանշելով, որ նրա ընտրութիւնը վտանգ է ներկայացնում նաեւ ԱՄՆ ազգային անվտանգութեան համար։
Բողոքի ցոյցի ժամանակ ելոյթ են ունեցել եւ Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութիւնն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ Դատի Փենսիլւանիայի յանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնեանը, Նորա Գզիրեանը եւ Կարինէ Շամլեանը, Ռաբի Շմուլէյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցու հոգեւոր հովիւ Ներսէս քահանայ Մանուկեանը, Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը։
Բողոքի միջոցառման առթիւ յայտարարութիւն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլւանիայի լէյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխութիւն յայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնաւորապէս նշել է․ «Ես՝ որպէս Փենսիլւանացի, ողջունում եմ 2019 թւականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից վաղուց ուշացած Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, իսկ 2021 թւականին՝ նախագահ Բայդէնի կողմից ճանաչումը: Որպէս ԱՄՆ սենատոր, ես կը շարունակեմ աջակցել այս ոճրագործութեան մասին հանրային կրթութեան խթանմանը։ Միւս կողմից, խորապէս մտահոգիչ է, որ Օզը հրաժարւում է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական եւ նողկալի լռութեան դէմ: Սա կարեւոր խնդիր է, եւ Օզի կողմից դրա ընդունումից հրաժարւելը ե՛ւ վիրաւորական է, ե՛ւ պարսաւելի»:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպութիւնները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
14.10.2022 թ.