«Դրօշակի» ընթերցողը համացանցի վրայ արդէն կարող է ընթերցել պարբերականի հոկտեմբերեան համարը։ Հետեւելով գլխաւոր իրադարձութիւնների ընթացքին պաշտօնաթերթի հերթական համարը հիմնականում նւիրւած է Հայ-Ադրբեջանական, հայ-թուրքական փոխյարաբերութիւններին եւ դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Սոյն թւականի հոկտեմբերին Պրահայում եւ Աստանայում տեղի ունեցած բանակցութիւնների եւ դրանց հետեւանքների թեման է քննւում հոկտեմբերեան համարի Առաջնորդողում, ինչպէս եւ քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի վերլուծական յօդւածում։
Կարծում ենք ընթերցողների ու քաղաքական, քաղաքագիտական շրջանակների մօտ հետաքրքրութիւն կառաջացնի թարգմանաբար ներկայացւող իրանական ԻՌՆԱ գործակալութեան հարցազրոյցը միջազգային իրաւունքի եւ եւրասիական հարցերի փորձագէտ Ահմադ Քազեմիի հետ։ Հարցազրոյցի բնոյթի մասին պատկերացում է փոխանցում վերջինիս խորագիրը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը․ ՆԱՏՕ-ի եւ միջազգային սիոնիզմի դաւադրութիւնն ընդդէմ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի»։
Իրանագէտ Լիանա Պետրոսեանը «Դրօշակ»-ի ընթեցողին է ներկայացնում 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դէմ ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերեալ միջազգային հանրութեան արձագանքը։
«Դրօշակ»-ի այս համարում հրապարակւած է պատմաբան Արարատ Յակոբեանի՝ մեր տագնապալի օրերի հետ աղերսւող «Դրւագներ Արցախ-Սիւնիքի ազատագրական պայքարի պատմութիւնից (1722-1730թթ.) (պայքարի սկզբնաւորման 300-ամեակի առթիւ)» յօդւածի երկրորդ եւ վերջին մասը։
Նշենք, որ «Դրօշակ»-ի հերթական համարը աչքի է ընկնում նիւթերի ու թեմաների բազմազանութեամբ:
«Դրօշակ»-ի 2022թ 10-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 10, 2022թ.