Հա

Ազգային

21/10/2022 - 09:10

Մէկ առ մէկ սենատորների հետ զրուցել եւ բացատրել ենք յայտարարութեան կարեւորութիւնը

Ուրուգւայի Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին յայտարարութեամբ դատապարտել է ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած տարածք Ադրբեջանի ներխուժումը։

Ուրուգւայի Հայ Դատի յանձնաժողովի աշխատանքների եւ անելիքների մասին Yerkir.am-ը զրուցել է Ուրուգւայի Հայ Դատի յանձնախմբի անդամ, Հարաւային Ամերիկայի կենտրոնական կոմիտէի անդամ Արփի Հոջաջանեանի հետ։

«alikonline.ir» - Ուրուգւայի Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին յայտարարութեամբ դատապարտել է ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած տարածք Ադրբեջանի ներխուժումը։

Ուրուգւայի Հայ Դատի յանձնաժողովի աշխատանքների եւ անելիքների մասին Yerkir.am-ը զրուցել է Ուրուգւայի Հայ Դատի յանձնախմբի անդամ, Հարաւային Ամերիկայի կենտրոնական կոմիտէի անդամ Արփի Հոջաջանեանի հետ։

«Մենք ակտիւ գործունէութիւն միշտ ենք տանում, բայց սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինւած ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, մեր բոլոր ուժերն ու աշխատանքները կենտրոնացրեցինք, որպէսզի հնարաւորինս շատ դատապարտման էայտարարութիւններով հանդէս գան այդ դէպքի վերաբերեալ։ Մենք սեպտեմբերի 13-ին Ուրուգւայի «Արցախ» ֆորումի կողմից յայտարարութիւն հրապարակեցինք, որտեղ դատապարտեցինք պատահածը, յաջորդ օրն արդէն Ուրուգւայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարութիւն տարածեց, որտեղ Ուրուգւայի խորհրդարանին եւ կառավարութեանը խնդրեցինք, որպէսզի յստակ կերպով դատապարտեն ադրբեջանական զօրքերի այս ապօրինի յարձակումը։ Իսկ ինչ վերաբերւում է Սենատների պալատի յայտարարութեանը՝ այո մենք դրա համար շաբաթներ շարունակ աշխատել ենք։ Մէկ առ մէկ սենատորների հետ զրուցելով, բացատրելով եւ խստօրէն դատապարտելով եղածը եւ այս յայտարարութեան կարեւորութիւնը, որովհետեւ մէկ շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատը քւէարկեց յայտարարութիւն, բայց մենք գոհ չմնացինք դրանից եւ մեր բոլոր ուժերը կենտրոնացրեցինք Սենատի վրայ, որը յաջողւեց։

Խօսելով առաջիկայ անելիքների մասին Ուրուգւայի Հայ Դատի յանձնախմբի անդամը նշեց․

«Արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն տարածեց, բայց չդատապարտեց Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ, որն աւելի կարեւոր է։ Երբ Արցախի մասին էինք խօսում, լաւ չէին հասկանում, իսկ այս դէպքում ոչ մի կասկած չկայ, որ ապօրինի ներխուժում է։ Մենք մեր գործունէութիւնը պէտք է շարունակենք, որպէսզի Արտաքին գործերի նախարարութիւնը եւս յայտարարութեամբ դատապարտի պատահածը։ Մենք աշխատում ենք Հարաւային Ամերիկայի «Արմենիա» երիտասարդական կազմակերպութեան հետ։ Նաեւ հոկտեմբերի 4-ին սոցցանցերում քարզարշաւ է սկսւել, որտեղ ծաւալուն աշխատանք է կատարւել, որպէսզի ժողովուրդն էլ ընբռնի, թէ ինչ է պատահել»։

Անդրադառնալով Ուրուգւայում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունէութեանը` Արփի Հոջաջանեանը նշեց, որ մինչեւ 2011 թւականը թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց համար խնդիրներ չէին առաջացնում․

«2011 թւակաին մենք սեմինար էինք կազմակերպել Խորհրդարանում Ուրուգւայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամախմբի մասնակցութեամբ, որտեղ ներկայ էր նաեւ ընկեր Վահան Յովհաննիսեանը եւ այդ օրը Արտաքին գործերի նախարարը յայտարարութիւն տարածեց, ըստ որի՝ ինքը համոզւած է, որ Արցախը պէտք է ինքնիշխան լինի, կամ Հայաստանի մաս կազմի, որից յետոյ ադրբեջանցիները սկսեցին մեծ գործունէութիւն ծաւալել Ուրուգւայում։ Մի քանի տարի յետոյ արդէն գրասենեակ բացեցին այստեղ։ Իրենք հակազդելու համար յօդւածներ են հրապարակում, յայտարարութիւններ են անում, բայց մինչեւ այսօր մենք յաջողել ենք Ուրուգւայի կառավարութեան հետ մեր բերակամութիւնը։ Դժւարութիւնը միշտ Արցախի հարցով է եղել, դժւար էր բացատրել իրենց Արցախի կարեւորութիւնը, եւ թէ ինչ վտանգի առաջ է կանգնած Արցախը։ Այս ուղղութեամբ ենք մենք տարիներով աշխատում»։

Խօսելով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան վարած քաղաքականութեան մասին, նա նշեց, որ իրենք հակասում են դրան․

«Մենք հակասում ենք ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը։ Այն վայրկեանին, որ Հայաստանն ասաց, որ Արցախի անվտանգութեան երաշխաւորը չէ, դա մեզ համար մեծ բողոքի պատճառ եղաւ։ Մենք ոչ մի կերպ չենք ընդունում, որ Արցախը մաս կազմի Ադրբեջանին եւ մեր ձեռքից եկածը պէտք է ամէն կերպ անենք, որպէսզի այդ ամենի դէմն առնենք»։

Անդրադառնալով Ուրուգւայի Թուրքիայի դեսպանատան բացման եւ դրանից յետոյ իրենց համար ստեղծւած խնդիրներին Հարաւային Ամերիկայի կենտրոնական կոմիտէի անդամը ասաց․

«Ուրուգւայում Թուրքիայի դեսպանատունը բացւեց ապրիլի 23-ին։ Երբ մենք իմացանք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուրուգւայ պէտք է ժամանի հէնց այդ օրը, համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին ԱԳ նախարարի հետ եւ ասացին, որ թուրքը այդ թւականին կոտորել է մեզ եւ սա էլ պատահական չէ, որ հէնց այդ օրը գալիս են մեզ անհանգստացնելու համար։ Եւ երբ Թուրքիայի ԱԳ նախարարը «գորշ գայլերի» ժեստը արեց, մենք այդտեղ էինք եւ վարկեանական թւիթերով տարածեցինք դա եւ ամբողջ աշխարհով տարածւեց։ Դրանից յետոյ Ուրուգւայի նախագահը դատապարտեց դա հեռուստատեսութեամբ եւ ԱԳ նախարարութիւնը թուրք դեսպանին կանչեց եւ այլն»։

Նա նշեց, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն անշուշտ ամէն վարկեան իրենց քարոզչութիւնն անում են խորհրդարանում եւ ԱԳ նախարարութիւնում։

Արփի Հոջաջանեանը նաեւ աւելացրեց, որ իրենք միշտ ուշադիր են, որ թուրք դեսպանը, երբ որեւէ բան յայտարարի, իրենք հակադարձեն եւ Ուրուգւայի կառավարութեան առջեւ իրենց բողոքի խօսքը ներկայացնեն։

 

Լ. Ա.

 

Յարակից լուրեր

  • Հայոց Ցեղասպանութեան առաջին միջազգային ճանաչման մասին գրքի շնորհանդէս Ուրուկուայի մէջ նախագահ Լաքաժէ Փօուի մասնակցութեամբ
    Հայոց Ցեղասպանութեան առաջին միջազգային ճանաչման մասին գրքի շնորհանդէս Ուրուկուայի մէջ նախագահ Լաքաժէ Փօուի մասնակցութեամբ

    Դետեմբեր 15-ին, տեղի ունեցաւ Հայ Դատը Արարատի Ուրուկուայի միջեւ. ճանաչման պատմութիւնը խորագրուած գիրքի ներկայացումը: Գիրքը 1965-ին Ուրուկուայի խորհրդարանի կողմէ Ցեղասպանութեան ճանաչման պատմութիւնն է, իր տեսակին մէջ առաջին օրէնքը՝ Հայ Դատի պայքարի ճամբուն անկիւնադարձային յիսնամեակի տարուան ընթացքին: Համավարակի պատճառով առցանց տեղի ունեցած շնորհանդէսը կազմակերպեցին Ուրուկուայի Զելմար Միչելինի հիմնարկութիւնը եւ ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնարկութիւնը:

  • ԶՐՈՅՑ - Մոնտեւիդէոյում նախատեսւում է բացել Հայոց Ցեղասպանութեան պետական թանգարան
    ԶՐՈՅՑ - Մոնտեւիդէոյում նախատեսւում է բացել Հայոց Ցեղասպանութեան պետական թանգարան

    Աւելի քան 30 տարի Արփի Հոջաջանեանը Ուրուգւայի հայ համայնքում զբաղւում է համայնքային, հայապահպան գործունէութեամբ:
    Նա Ուրուգւայի ՀՅԴ «Վռամեան» կոմիտէի ներկայացուցիչն է եւ վերջին շրջանում գործունէութեան հիմքում Հայ Դատն ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու լուսաբանման հարցերն են:

  • Ուրուգւայի խորհրդարանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանութեան յիշատակին
    Ուրուգւայի խորհրդարանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանութեան յիշատակին

    Կազմակերպութեամբ Օրէնսդիր մարմնի եւ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի՝ 13-րդ տարին լինելով սենատի նախասրահում կատարւեց ոգեկոչման ձեռնարկ, որին ներկայ գտնւեցին մեծ թւով թէ՛ պետական, եւ թէ՛ դիւանագիտական այրեր, որոնց մէջ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանն ու Հարաւային Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ի ներկայացուցիչ Խաչիկ Տէր-Ղուկասեանը, զբօսաշրջիկութեան նախարար Լիլիան Քեշիշեանը, մշակոյթի փոխնախարար պրոֆ. Օսկար Գոմէզը, ինչպէս նաեւ հոծ բազմութիւն։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։