Այս երիտասարդ կազմակերպութիւնը ստեղծւած է ծառայելու հայրենիքին եւ հասարակութեանը։ Մենք ստեղծում ենք եւ ժողովրդի մէջ ամրացնում այս ամբողջական մտքի գաղափարը՝ «Մէկ ազգ, Մէկ հայրենիք», որը մինչ այսօր գործում է։ Մենք ամէն գնով հասնելու ենք նրան, որ մնայ «Մէկ ազգ, մէկ հայրենիք» գաղափարը, որի մէջ մտնում է թէ՛ Արցախը, եւ թէ՛ Հայաստանը։
«alikonline.ir» - Այս երիտասարդ կազմակերպութիւնը ստեղծւած է ծառայելու հայրենիքին եւ հասարակութեանը։ Մենք ստեղծում ենք եւ ժողովրդի մէջ ամրացնում այս ամբողջական մտքի գաղափարը՝ «Մէկ ազգ, Մէկ հայրենիք», որը մինչ այսօր գործում է։ Մենք ամէն գնով հասնելու ենք նրան, որ մնայ «Մէկ ազգ, մէկ հայրենիք» գաղափարը, որի մէջ մտնում է թէ՛ Արցախը, եւ թէ՛ Հայաստանը։ Արցախը մեզ համար իր առանձնայատուկ տեղն ունի, 2020թ.-ից յետոյ, անպայման պէտք է հասնենք նրան, որ յետ վերադարձնենք Արցախը, որովհետեւ բացառւած է, որ Արցախը գտնւի Ադրբեջանի կազմում։ Դաշնակցութիւնը գործում է որպէս մէկ ամբողջութիւն, եւ այդ հանգոյցը, որը կապում է իրար՝ հայրենիքն ու Սփիւռքը, դա ՀՅԴ-ն է։ Այս մասին Voice of Armenians TV NY-ի հետ հարցազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
«Դաշնակցութիւնը միակամ է, սակայն ինչպէս ցանկացած պարագայում, մեծ կազմակերպութիւնները կարող են ունենալ տարաձայնութիւններ, որոնք լուծւում են քննարկումներով»,- նշեց դաշնակցական գործիչը։
Հարցին, թէ Հայաստանը ինչպիսի քաղաքականութիւն պէտք է վարի Ռուսաստանի եւ Արեւմուքի միջեւ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշեց.
«Հայաստանն իր աշխարհագրական դիրքով միշտ հանդիսացել է կռւախնձոր մեր հարեւան պետութիւնների համար։ Մեր հայրենիքի վրայ 3 անմիջական ազդեցութիւնը ունեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Նախ մեղադրում ենք այս իշխանութեանը, որ դժբախտաբար ապիկար քաղաքականութեամբ թերագնահատում են հայ-ռուսական եւ հայ-իրանական յարաբերութիւնները։ Այս պետութիւնները պատերազմական շրջանում յարաբերութիւնները հասցրել են նւազագոյնի, սակայն չափազանց կարեւոր է ոչ միայն առողջ պահել այդ յարաբերութիւնները, այլ նաեւ զարգացնել դրանք։ ՀՅԴ-ի համար թուրքը կը մնայ թշնամի պետութիւն, թուրքն այսօր Ադրբեջանի կողքին է, նրանք յայտարարում են, որ երկու պետութիւն են, բայց նոյն ազգն են։ Ստեղծւում է նոր Օսմանեան կայսրութիւն, որը պէտք է հետաքրքրի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին»։