Հա

Ազգային

12/11/2022 - 11:00

Բրիւսէլում հանդիսաւոր ընդունելութեամբ նշւել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հիմնադրութեան 20-ամեակը

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հիմնադրութեան 20-ամեակի առթիւ 2022թ. նոյեմբերի 9-ին Բրիւսէլում տեղի է ունեցել հանդիսաւոր ընդունելութիւն:

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հիմնադրութեան 20-ամեակի առթիւ 2022թ. նոյեմբերի 9-ին Բրիւսէլում տեղի է ունեցել հանդիսաւոր ընդունելութիւն:

Միջոցառմանը ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, Բելգիայի Թագաւորութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչութեան ղեկավար Աննա Աղաջանեանը, Հիւսիսատլանտեան պայմանագրի կազմակերպութիւնում ՀՀ առաքելութեան ղեկավար Արման Իսրայէլեանը, Եւրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թւով պատգամաւորներ։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ Բելգիայի Թագաւորութեան Ֆեդերալ խորհրդարանի պատգամաւորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի գործընկերներ եւ բարեկամներ:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը բացման խօսքում ողջունեց ներկաներին՝ բարձր գնահատելով ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի ջանքերը եւ արժեւորեց մասնակիցների գործունէութիւնը՝ հայկական երկու պետութիւններին եւ հայ ժողովրդին զօրավիգ կանգնելու համար: Տէր-Խաչատուրեանը հակիրճ ներկայացրեց Հայ Դատի խորհրդի համաշխարհային ցանցը, դրա առաքելութիւնը եւ յետպատերազմական ժամանակաշրջանի գործունէութեան հիմնական ուղղութիւններն ու ձեռքբերումները:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն իր ելոյթում ողջունեց ներկաներին՝ գնահատելով նրանց ջանքերն ի նպաստ Հայ Դատի պայքարի, մասնաւորապէս՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի պայքարում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան հարցում, ինչպէս նաեւ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների եւ Եւրոմիութեան միջեւ յարաբերութիւնների գարգացման գործում: Կարապետեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդին սատար կանգելու եւ արդարութեան առաջամարտիկ լինելու համար: Յատուկ շեշտւեց, որ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը տօնում է իր 20- ամեակը, ինչը բուռն աշխատանքի տարիներ էին եւ մերժում է ցանկացած փասթաթուղթ կամ իրողութիւն, որը ոտնահարում հայ ժողովրդի, մասնաւորապէս Արցախի ժողովրդի ազատ ապրելու եւ ինքնորոշւելու իրաւունքը:

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աննա Աղաջանեանն իր հերթին շնորհաւորեց ՀՅԴ Հայ Դատի գրասենեակին՝ անցած 20 տարիների ընթացքում արձանագրած յաջողութիւնների համար, գնահատելով դեսպանատան եւ յանձնախմբի միջեւ արդիւնաւէտ ու ջերմ համագործակցութիւնը:

Եւրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, Եւրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ՝ Սիլւի Գիոմը եւ Ֆրանսուա Ալֆոնսին նոյնպէս ելոյթներով հանդէս եկան, շնորհաւորեցին Հայ Դատի գրասենեակին, արժեւորեցին դրա գործունէութիւնը եւ բարձր գնահատեցին սերտ եւ արդիւնաւէտ համագործակցութիւնը։ Նրանք իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին Արցախի եւ Հայաստանի կողքին լինելու եւ յանուն արդարութեան ու հայ ժողովրդի իրաւունքի պայքարը շարունակելու գործում:

Հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան գործում իրենց նւիրւածութիւնն են վերահաստատել նաեւ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս եւ ֆլամանախօս բարեկամական խմբերի ղեկավարներ Անդրէ դը Բիւսը եւ Կարլ Վանլաուէն, ինչպէս նաեւ Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի պատգամաւոր Ալեսիա Քլասը։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

11.11.2022 թ.

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/79214-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-20-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd57b58e140

Յարակից լուրեր

  • ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ
    ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացւի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

  • ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի առցանց հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի առցանց հանդիպում

    ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հրաւէրով յունւարի 16-ի երեկոյեան գումարւել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի առցանց խորհրդակցական ժողով, որի ընթացքում քննարկւել է համաեւրոպական մակարդակում, Եւրոպական Միութեան անդամ երկրներում եւ Մեծ Բրիտանիայում Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքների ներկայ փուլը՝ պայմանաւորւած Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրւած ամբողջական շրջափակմամբ։

  • Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին
    Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ կատարւած աշխատանքների մասին

    Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ, որը դրսեւորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապէս մեկուսացնելով, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն անմիջապէս ձեռնմուխ եղան ստեղծւած իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւնների, որոնք միտւած են Արցախի համար արտաքին քաղաքական զօրակցութեան, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարւած աշխատանքների մասին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հանդէս է գալիս հաղորդագրութիւններով։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (դեկտեմբերի 15-30, 2022թ․)

    Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկւել է Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկւելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։

  • Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցելութիւնը Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ եւ ազգային առաջնորդարան
    Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցելութիւնը Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ եւ ազգային առաջնորդարան

    Կիրակի՝ դեկտեմբերի 18-ի առաւօտեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընկերակցութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։