Հա

Ազգային

20/11/2022 - 10:00

Հաւատում եմ ՀՅԴ առաքելութեանը, հայ ժողովրդի բազկին եւ կամքին, արցախցու ոգուն, եւ վստահեցնում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու

ՀՅԴ-ի օրւան նւիրւած ձեռնարկը աւանդոյթի համաձայն մեր ժողովրդին հաշւետւութիւն տալու լաւ հնարաւորութիւն է, արժեւորելու մեր անցած ճանապարհը, խօսելու մեր բացթողումներից, մեր չարած գործերից, ինչպէս նաեւ գնահատելու ներկայ իրավիճակը եւ անելիքները։ Այս մասին Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում երէկ՝ նոյեմբերի 19-ին, ՀՅԴ-ի 132-ամեակին նւիրւած միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - ՀՅԴ-ի օրւան նւիրւած ձեռնարկը աւանդոյթի համաձայն մեր ժողովրդին հաշւետւութիւն տալու լաւ հնարաւորութիւն է, արժեւորելու մեր անցած ճանապարհը, խօսելու մեր բացթողումներից, մեր չարած գործերից, ինչպէս նաեւ գնահատելու ներկայ իրավիճակը եւ անելիքները։ Այս մասին Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում երէկ՝ նոյեմբերի 19-ին, ՀՅԴ-ի 132-ամեակին նւիրւած միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Դաշնակցութեան օրը սովորաբար մեր համար եղել է տօնակատարութիւն, ցաւօք այսօր դա այդպէս չէ, քանի որ Դաշնակցութիւնը վիրաւոր է, քանի որ հայրենիքը մասնատւած է, Արցախի մեծ մասը թշնամու տիրապետութեան տակ է, իսկ թշնամու զօրքերն այսօր արդէն մեր ինքնիշխան տարածքում են։ Հայ ժողովրդի պատմութեան մէջ սա շատ դժւարին եւ ճակատագրական փուլ է։ Ես վստահ եմ, որ մենք միասին՝ համահայկական միասնութեամբ, կարող ենք դուրս գալ ստեղծւած իրավիճակից»։

Նրա խօսքով՝ լիաբանանահայութիւնը հայկական Սփիւռքի ողնաշարն է։ Լիբանանահայութիւնը անցնող 30 տարիների ընթացքում իր կայուն աջակցութիւնն է ունեցել Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում, իր մասնակցութիւնն է ունեցել Արցախի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ պատերազմին, իր դերն է ունեցել երկրի սոցիալական, տնտեսական կեանքում։

«Այսօր լիբանանահայութիւնը եւս դժւարութիւններ է կրում, երկրի սոցիալական, տնտեսական վիճակը մի շարք խնդիրներ է ստեղծել համայնքի համար։ Ես վստահ եմ, որ դուք այս դժւարութիւնը եւս յաղթահարելու էք եւ պատւով դուրս գաք այս իրավիճակից, եւ շարունակէք ձեր լայն աջակցութիւնը հայրենիքին։ Հէնց այդ գործում մեծ է Դաշնակցութեան առաքելութիւնը։ Դաշնակցութիւնը մէկ անձի կազմակերպութիւն չէ, ով այլ կերպ է մտածում, նա չի ճանաչում Դաշնակցութեանը։ Դաշնակցութիւնը այլ քաղաքական ուժերի կամ անհատների կողմից առաջնորդւող կազմակերպութիւն չէ, ով հակառակն է պնդում՝ նա չի ճանաչում Դաշնակցութեան էութիւնը։ Դաշնակցութիւնը աշխարհաքաղաքական կենտրոնների կամ այլ ուժերի ձեռքին խաղալիք չէ, ով այլ կերպ է մտածում՝ նա չի ճանաչում Դաշնակցութեան հայկականութեան խորքը եւ ոգին։ Դաշնակցութիւնը անցեալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլական ունեցող ազգային կազմակերպութիւն է՝ իր ժողովրդի պաշտպանը, իր ժողովրդի զինւորը, եւ հէնց այսօր Դաշնակցութիւնն ունի այդ առաքելութիւնը։ Ես հաւատում եմ Դաշնակցութեան առաքելութեանը, հայ ժողովրդի բազկին եւ կամքին։ Ես հաւատում են արցախցու ոգուն, եւ վստահեցնում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, երբեք չի հայաթափւելու, Հայաստանը երբեք չի թուրքացւելու»,- շեշտեց պատգամաւորը։

ՀՅԴ-ական գործիչը վստահ է, որ համահայկական միասնականութեամբ, համահայկական դիմադրութեամբ, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիսանութեան վերականգնումով յաղթահարելու ենք այս բոլոր դժւարութիւնները եւ կերտենք նոր արշալոյս։

«Կե՛ցցէ լիբանանահայութիւնը, կե՛ցցէ Արցախը, կե՛ցցէ Հայաստանը, կե՛ցցէ Սփիւռքը»,- աւելացրեց նա։

Arfd.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։