ՀՅ Դաշնակցութեան պատւիրակութիւնը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցելու է Սոցինտերնի խորհրդի եւ կոնգրեսի աշխատանքներին։
ՀՅ Դաշնակցութեան պատւիրակութիւնը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցելու է Սոցինտերնի խորհրդի եւ կոնգրեսի աշխատանքներին։
Կոնգրեսի եւ խորհրդի նիստերը Սոցինտերնի գլխաւոր քաղաքական իրադարձութիւններն են, երբ ընտրւում է կազմակերպութեան նոր ղեկավարութիւն, ճշտւում են առաջիկայ տարիների գործունէութեան քաղաքական առաջնահերթութիւնները։
Սոյն նստաշրջանին մասնակցում են շուրջ 80 երկրների մօտ 400 պատւիրակներ, այդ թւում Իսպանիայի, Մոնտենեգրոյի եւ Ալբանիայի վարչապետները, Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլը եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ։
ՀՅԴ պատւիրակութեանն անդամակցում են Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգմաւոր Դաւիթ Իշխանեանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միութեան փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։
Նախատեսւած են հանդիպումներ տարբեր երկրների մի շարք կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների շահերի պաշտպանութեան եւ ՀՅ Դաշնակցութեան արտաքին յարաբերութիւնների շրջանակն ընդլայնելու ուղղութեամբ։
Arfd.am