Հա

Ազգային

26/11/2022 - 16:00

Դաւիթ Իշխանեանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը

Մադրիդում Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցութեան պատւիրակութիւնը նոյեմբերի 26-ի առաւօտեան հանդիպում եւ մտքերի փոխանակութիւն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչէսի հետ, ով նախօրէին ընտրւել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ: ՀՅԴ պատւիրակութիւնը նաեւ շնորհաւորել է Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչէսին` Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ ընտրւելու կապակցութեամբ:

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը: 

Յիշեցնենք՝ Մադրիդում շարունակւում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքները: ՀՅ Դաշնակցութեան պատւիրակութիւնը յընթացս հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների ներկայացուցիչների ու պետական պաշտօնեաների հետ:

Arfd.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։