Դաշնակցութեան արեւը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղութիւններով պէտք է շարունակել ե՛ւ երկրի ներսում ե՛ւ արտաքին ճակատում:
- ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից, վերընտրւեց որպէս կազմակերպութեան փոխնախագահ։
- ՀՅ Դաշնակցութիւնը շարունակում է պահպանել աշխարհի խոշորագոյն կուսակցութիւնում փոխնախագահի պաշտօնը։
- ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը ելոյթ է ունեցել Մադրիդում՝ Սոցինտերնի նստաշրջանին:
«…Ինձ համար մեծ պատիւ է, որ այսօր ելոյթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարութեան համար պայքարող մեծաթիւ յեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագէնի համագումարին: Այդ ժամանակ նաեւ իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կեանք ապահովելու համար…»:
- Դաւիթ Իշխանեանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետութեան քարտէզագիրքը:
- Աշխատանքային այցով Մոսկւայում է գտնւում ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը:
- Վարշաւայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին է մասնակցում եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին է բարձրաձայնում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը:
- ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը Սիրիայում է` համայնքի խնդիրներով:
- ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը նախորդ շաբաթ կարեւոր հանդիպումներ ունեցաւ Բրիւսէլում եւ եւրոպական այլ մայրաքաղաքներում:
Ես նախորդ շաբաթ Կիպրոսում էի, այնուհետեւ Լիբանանում, իսկ այս պահին գտնւում եմ Ֆրանսիայում, որտեղ ՀՅԴ 132-ամեակի ձեռնարկին մասնակցելուց բացի նախատեսւած են հանդիպումներ բարձրաստիճան պաշտօնեաների հետ, որոնց առանցքում եւս Հայաստանի եւ Արցախի իրական խնդիրներն են:
Դաշնակցութեան արեւը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղութիւններով պէտք է շարունակել ե՛ւ երկրի ներսում ե՛ւ արտաքին ճակատում:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ