Հայաստանի օրւայ իշխանութիւնն իր ազգադաւ ծրագրերից հանրութեան ուշադրութիւնը շեղելու եւ դրանց դէմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակութեան շղարշով քողարկելով իր հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրաւապահ համակարգը կրկին թիրախաւորել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

Ընդամէնն ամիսներ առաջ կուսակցութեան գրասենեակներում եւ կուսակցութեան անդամների բնակարաններում իրականացւած տասնեակ խուզարկութիւններին, ձերբակալումներին եւ կալանաւորումներին, այսօր աւելացան նորերը: Այսօր ձերբակալւել են կուսակցութեան Արարատի մարզային կառոյցի ակտիւ անդամներ Գառնիկ Մանուկեանը եւ Արտաւազդ (Աշոտ) Մարգարեանը, կուսակցութեան համակիր Յունան Մելքոնեանը, ապօրինի հարցաքննութեան է ենթարկւել կուսակցութեան Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանը, ինչպէս նաեւ ընդամէնը մէկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատութեան մէջ յայտնւած Գերասիմ Վարդանեանը: Այս ընկերների բնակարաններում իրականացւել են նաեւ խուզարկութիւններ:
Դատախազութեան կողմից կրկին ասպարէզ է նետւել Ազգային ժողովի պատգամաւոր ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Աշոտ Սիմոնեանի նկատմամբ յարուցւած ապօրինի քրէական հետապնդման մասին տեղեկատւութիւնը:
Արձանագրելով Դաշնակցութեան եւ նրա համակիրների նկատմամբ օրւայ իշխանութեան իրականացւող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրութիւնն ենք հրաւիրում հանգամանքի վրայ, որ օրւայ իշխանութիւնը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:
133 տարւայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների եւ դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժւարութիւնները, կանգնած է եղել Հայոց պետականութեան կերտման եւ ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից յետ պահելն անհնարին է:
11․01.2023թ․, Երեւան