Հա

Ազգային

19/01/2023 - 12:45

Կանադայի Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովն Արցախին առնչւող բացառիկ որոշում է ընդունել

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցութիւնների ջանքերով գումարւել է Կանադայի Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յատուկ նիստ՝ նւիրւած Արցախի Հանրապետութեան շրջափակմանը։ Յունւարի 18-ին կայացած նիստի արդիւնքում որոշւել է Արցախի շրջափակման հարցով եւս երեք նիստ գումարել, ինչպէս նաեւ տեղում իրավիճակի շուրջ իրազեկւելու համար քննարկման հրաւիրել ԱՄՆ-ում եւ Կանադայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանին եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանին։ Համապատասխան որոշման մէջ օգտագործւած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ձեւակերպումը։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման եւ արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սոյն որոշումն իր բնոյթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական յանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ձեւակերպումը, այլ նաեւ քննարկման է հրաւիրում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբիեկտայնութեան բարձրացման նոր դրսեւորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը տեւական շրջան աշխատանքներ է իրականացնում։

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակը կանադական խորհրդարանում առաջիկայ զարգացումների վերաբերեալ հանդէս կը գան հաղորդագրութիւններով։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
19.01.2023թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։