Հա

Ազգային

25/01/2023 - 14:53

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ առաջին համարը

Այսօրւանից համացանցի վրայ ընթերցողը կարող է գտնել «Դրօշակի»  2023 թւականի առաջին համարը։ Լինելով օրւայ հրատապ խնդիրների հետ «Դրօշակի» ներկայ համարի նիւթերի հիմնական թեման առնչւում է Հայաստանի ու Արցախի դիմագրաւած փորձութիւններին եւ, մասնաւորապէս, Արցախի շրջափակման թեմային։ Համարի առաջնորդողում անդրադարձ է կատարւում արտաքին ազդեցութիւնների ներքոյ Հայաստանի իշխանութիւնների վարած անհեռանկար ու վտանգաւոր քաղաքականութեանը՝ մասնաւորապէս իր դաշնակիցների նկատմամբ՝ եւ նոյնքան վտագաւոր սիրաբանութեանը Հայաստան-Արցախը խեղդել փորձող թշնամիների հետ։

«alikonline.ir»- Այսօրւանից համացանցի վրայ ընթերցողը կարող է գտնել «Դրօշակի»  2023 թւականի առաջին համարը։ Լինելով օրւայ հրատապ խնդիրների հետ «Դրօշակի» ներկայ համարի նիւթերի հիմնական թեման առնչւում է Հայաստանի ու Արցախի դիմագրաւած փորձութիւններին եւ, մասնաւորապէս, Արցախի շրջափակման թեմային։ Համարի առաջնորդողում անդրադարձ է կատարւում արտաքին ազդեցութիւնների ներքոյ Հայաստանի իշխանութիւնների վարած անհեռանկար ու վտանգաւոր քաղաքականութեանը՝ մասնաւորապէս իր դաշնակիցների նկատմամբ՝ եւ նոյնքան վտագաւոր սիրաբանութեանը Հայաստան-Արցախը խեղդել փորձող թշնամիների հետ։
Քաղաքագէտ  Հրանտ Մելիք-Շահնազարեանը «Ռուսաստանի տարածաշրջանային շահերը։ Ինչպէ՞ս յարաբերւել Մոսկւայի հետ» խորագրի ներքոյ քննական հայացքով վերլուծում է Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը Ռուսաստանի նկատմամբ, ինչպէս եւ Ռուսաստանի տարածաշրջանային ներկայ քաղաքականութիւնը։
Իրանագէտներ Նարէ Գէորգեանը եւ Ժաննա Վարդանեանը անդրադառնում են Հայաստանի եւ նրա շուրջ  տեղի ունեցող իրադարձութիւնների հանդէպ հարեւան ու դաշնակից Իրանի վերաբերմունքին, ինչն իր արտացոլումն է գտնում, մասնաւորապէս փորձագիտական շրջանակների մեկնաբանութիւններում։ Իրանագէտ Լիանա Պետրոսեանն իր հերթին լուսաբանում է  Միացեալ թագաւորութեան հետաքրքրութիւնները տարածաշրջանային իրադարձութիւնների նկատմամբ, ինչը պայմանաւորւած է, մասնաւորապէս, տնտեսական այն գործարքներով, որոնք գոյութիւն ունեն այս երկրի եւ Ադրբեջանի միջեւ։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի միջազգային յարաբերութիւնների բաժնի վարիչ Արաքս Փաշայեանը անդրադառնում է հայ-հնդկական դարաւոր կապերին եւ արժեւորում է  համաշխարհային քաղաքական մեծ կշիռ ունեցող  բարեկամ երկրի հետ Հայաստանի արդիւնաւէտ ու հեռանկարային կապերը աշխուժացնելու կարեւորութեանը։
Ազգային անվտանգութեան խնդիրների մասնագէտ Արփի Աբրահամեանը  անդրադառնում է Հայաստան-Եւրոմիութիւն յարաբերութիւնների զարգացմանը, ինչպէս եւ եւրոմիութեան ոչ համարժէք արձագանքին Ադրբեջանի շեշտւած հակահայ գործողութիւններին։
2023 թւականի մեկնարկային համարում «Դրօշակը» ներկայացնում է այլ հետաքրքրական հրապարակումներ եւս: 

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ հինգերորդ համարը

    Համացանցի վրայ արդէն կարելի է կարդալ «Դրօշակ»-ի սոյն թւականի մայիսեան համարը: Պաշտօնաթերթի հերթական համարը աչքի է ընկնում թեմատիկ բազմազանութեամբ: Առաջնորդող յօդւածը անդրադարձ է ամսւայ կարեւոր խորհրդին` մայիսեան յաղթանակներին: Զուգահեռ է տարւում հարիւր տարի առաջւայ եւ ներկայ աշխարհաքաղաքական իրողութիւնների միջեւ, ինչպէս եւ ներկայացւում է գրեթէ նոյն իրողութիւնների պայմաններում հայոց պետականութիւնը գլխաւորող ուժերի քաղաքական եւ բարոյական կերպարները: 

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ չորրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ չորրորդ համարը

    «Դրօշակ»-ի ընթերցողին է ներկայացվում պաշտօնաթերթի նոր համարը։ «Դրօշակ»-ի հերթական այս համարում բնականօրէն զգալի տեղ են գրաւում Հայոց Ցեղասպանութեան թեմային նվիրված էջերը։ Պատմական զուգահեռներ տանելով՝ համարի առաջնորդող յօդւածում խօսւում է այն մասին, որ հայ ժողովուրդը կրկին կանգնած է ճակատագրական փորձութեան շեմին եւ ցեղասպան թշնամիների նկատմամբ չգիտակցւած կամ գիտակցւած անհաշւենկատ վերաբերմունքը, վերջինիս երախից խաղաղութիւն կորզելու անյաջող ճիգերը հայութեան համար կարող են աւարտւել մեծ ողբերգութեան կրկնութեամբ։

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ երրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ երրորդ համարը

    «Դրօշակ»-ի հերթական համարը այսօրւանից համացանցի իր էջի վրայ է։ Պաշտօնաթերթի մարտեան համարը եւս աչքի է ընկնում հրապարակւած նիւթերի բազմազանութեամբ, որոնց շարքում գերիշխողը, բնականաբար, Հայաստան-Արցախն է՝ իր ներկայիս հիմնահարցերով ու տագնապներով։

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023թ․ երկրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023թ․ երկրորդ համարը

    «Դրօշակ»-ի ընթերցողները այսօրւանից համացանցում կարող են ընթերցել ՀՅԴ պաշտօնաթերթի փետրւարեան համարը։ Համարի առանցքում Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան, Արցախի շրջափակման թեմաներն են։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը, պատասխանելով «Դրօշակ»-ի հարցերին, խօսում է շրջափակման պայմաններում Արցախի ներքին վիճակի, հասարակական մթնոլորտի, Արցախի հարցում Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան եւ այլ հարցերի մասին։

  • «Սիւնիքի միջանցքը», «Գոբլի պլանը» եւ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը
    «Սիւնիքի միջանցքը», «Գոբլի պլանը» եւ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը

    2020 թ. արցախեան պատերազմից յետոյ թուրք-ադրբեջանական խօսոյթում լայն տարածում գտաւ, այսպէս կոչւած, «Սիւնիքի միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Ադրբեջանի հարաւարեւմտեան շրջանների կապը Նախիջեւանի հետ։ Թէ՛ Ադրբեջանի եւ թէ՛ Թուրքիայի նախագահները յայտարարել են, որ այդ գաղափարը պէտք է կեանքի կոչւի հնարաւորինս արագ։ Այժմ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ստանալ «Սիւնիքի միջանցքը» ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, ինչի վառ վկայութիւնն են վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւող պարբերական ագրեսիան եւ ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։