ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի տեւական աշխատանքների արդիւնքում յունւարի 25-ին Կանադայի Համանյքների պալատի արտաքին յարաբերութիւնների եւ միջազգային զարգացման մշտական յանձնաժողովը գումարել է երկու առանձին նիտեր։
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի տեւական աշխատանքների արդիւնքում յունւարի 25-ին Կանադայի Համանյքների պալատի արտաքին յարաբերութիւնների եւ միջազգային զարգացման մշտական յանձնաժողովը գումարել է երկու առանձին նիտեր։
Նիստերը գումարւել են՝ համաձայն յանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունւած որոշման, որի նախագիծը ներկայացւել էր «Քւեբեկի բլոկ» խմբակցութեան անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նւազագոյնը երեք հանդիպում, որոնց ընթացքում յանձնաժողովի անդամները հնարաւորութիւն կունենան լսելու Արցախի Հանրապետութիւնը ներկայացնող անձանց, ինչպէս նաեւ փորձագէտների եւ կանադահայ համայնքի ներկայացուցիչների։
Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնոյթն ու պատմականութիւնը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետութեան պետական ներկայացուցիչները հանդէս եկան կանադական խորհրդարանի առջեւ եւ ներկայացրեցին Արցախի բնակչութեան պայքարը յանուն արժանապատիւ կեանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի համանախագահ Շահէն Միրաքեանը, դոկտոր Թալին Փափազեանը, Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ Կանադայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարաւային Կովկասի հարցերով աւագ վերլուծաբան Օլեսեա Վարդանեանը եւ Վինդսորի համալսարանի իրաւունքի պրոֆեսոր Քրիստոֆէր Վոթերսը։
Հրաւիրեալները, իւրաքանչիւրն իր մասով, հանգամանօրէն անդրադարձել են ստեղծւած իրավիճակին։ Կարեւորւել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման իրականացումը, որպէսզի վերջինս վերջ տայ իր ցեղասպան քաղաքականութեանը։
Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչները յանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապւած մարդասիրական ծանր հետեւանքների եւ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետեւանքների հետ, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան առաջնահերթութիւններն ու ազատ ու անկախ կեանքի տեսլականը։
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի շնորհակալութիւն է յայտնում խորհրդարանական յանձնաժողովի անդամներին այս կարեւոր հարցում օժանդակութեան համար եւ հասատատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու եւ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղութեամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
26.01.2023թ.