ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը «Հայ Կեդրոնի ձայն» հաղրոդման ժամանակ անդրադարձել է CCAF-ի գործունէութեանը, իր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատութեանը, դաշնակցականների մուտքը Հայաստան արգելքի, հայ-թուրքական յարաբերութիւնների եւ այլ հարցերի:
«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը «Հայ Կեդրոնի ձայն» հաղրոդման ժամանակ անդրադարձել է CCAF-ի գործունէութեանը, իր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատութեանը, դաշնակցականների մուտքը Հայաստան արգելքի, հայ-թուրքական յարաբերութիւնների եւ այլ հարցերի:
Խօսելով Դաշնակցութեան այսօրւայ մարտահրաւէրների մասին Մուրադ Փափազեանն ասել է. «Պայքարը պէտք է շարունակել: Թէ Հայաստանում, թէ Սփիւռքում պէտք միաւորւեն բոլոր առողջ ուժերը, որպէսզի փրկենք հայրենիքը, որպէսզի փրկենք Արցախը: Մենք չենք կարող երեւակայել, որ աշխարհում լինի մէկ հայ, ով համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Արդեօք աշխարհում Փաշինեանից զատ կա՞յ մէկ ուրիշ հայ, որ համաձայն է դրան»: