Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախումբը փետրւարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանութեանն ուղղւած լոբբիստական երկօրեայ գործողութիւններ։ Հայ Դատի կամաւորներին էին միացել նաեւ գործընկեր համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, մասնաւորապէս «Ամերիկա-յունական առաջնորդութեան խորհուրդից», «Գործողութեան պահանջ» եւ «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» կազմակերպութիւններից։ Ձեռնարկին միացել էին նաեւ ցեղասպանութիւն յանցագործութեան հետազօտեղներ ԱՄՆ Արեւելեան ափից։

Հայ Դատի կամաւորները Կալիտոլիումի բարձունքում հանդիպումներ են ունեցել եւ Արցախի օրինական շահերն առաջ մղել մէկ հիմնական ուղերձով՝ վերջ տալ Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեանը, քանի որ շարունակւում է Բաքւի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման ցեղասպան քաղաքականութիւնը։ Կամաւորներն օրէնսդիրներին յորդորել են միանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ֆրենկ Փալոնի, Բրեդ Շերմանի եւ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջ մղւող բանաձեւի նախագծին, որը դատապարտում է Արցախում ադրբեջանական քաղաքականութիւնը, պահանջում դադարեցնել Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը, իսկ Արցախին տրամադրել մարդասիրական ուղղակի օժանդակութիւն։
Հայ Դատի յանձնախմբի կողմից ձեռնարկւած միջոցառումների շրջանակում փետրւարի 2-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի է ունեցել բողոքի գործողութիւն, ինչի ընթացքում ի թիւս այլոց ելոյթներ են ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կենտրոնկան կոմիտէի անդամ Ջորջ Աղջայեանը եւ Հայ Դատի ԱՄՆ Արեւելեան ափի յանձնախմբի նախագահ Արա Չալեանը։ Նրանք ներկայացրել են իրենց գործողութիւնների հիմնական նպատակները, կարեւորել դժւարին այս օրերին Սփիւռքի պայքարն ու համերաշխութիւն ու զօրակցութիւն յայտնել Արցախի ժողովրդին։ Ֆրենկ Փալոնն իր հերթին նշել է. «Քայլերից մէկը, որ մենք իրականացնում ենք, որպէս հայկական հարցերով խումբ, պետդեպարտամենտի հետ հանդիպումն է եւ հնարաւորինս նրանց վրայ մեծ ճնշում գործադրելը, որպէսզի նրանք էլ դրդեն Ադրբեջանին՝ դադարեցնելու շրջափակումը: Մենք գիտենք՝ Ալիեւի ցանկութիւնն է, որ ողջ հայութիւնը դուրս գայ Արցախից։ Մենք գիտենք, որ սա ցեղասպանութեան ձեւ է։ Դրա մասին ոչ մի կասկած չկայ։ Մենք գիտենք, որ բնապահպանների բոլոր պատրւակները պարզապէս անհեթեթութիւն են։
Մենք խաղաղութիւն չենք կարող ունենալ, քանի դեռ վտանգ կայ Արցախի ժողովրդի համար։ Արցախը հայկական է, Արցախը պէտք է մնայ հայկական»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
01.02.2023թ.