Կիրակի, փետրւարի 19-ի երեկոյեան տեղի ունեցաւ ՀՅԴ 132-ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէլի «Ալեքս» թատրոնում: Լեփ լեցուն սրահում ներկայ էին ազգային, եկեղեցական եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ, որոնք խուռներամ մասնակցութեամբ հաւաքւել էին տօնախմբելու ՀՅԴ-ի հիմնադրման 132-ամեակը Արեւմտեան Ամերիկայի այս ափերում:
Կիրակի, փետրւարի 19-ի երեկոյեան տեղի ունեցաւ ՀՅԴ 132-ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէլի «Ալեքս» թատրոնում: Լեփ լեցուն սրահում ներկայ էին ազգային, եկեղեցական եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ, որոնք խուռներամ մասնակցութեամբ հաւաքւել էին տօնախմբելու ՀՅԴ-ի հիմնադրման 132-ամեակը Արեւմտեան Ամերիկայի այս ափերում:
Միջոցառումը բացւեց ՀՄԸՄ-ի Շրջանային դրօշակախմբի տողանցքով, որոնք պատիւ տալով դրօշակներին ունկնդրեցին ԱՄՆ, Հայաստան եւ Արցախի հիմներգները: Ապա «Մշակ Բանւոր»-ի ներքոյ ՀՅԴ դրօշակը տեղադրուեց բեմի վրայ:
Օրւայ հանդիսավար Կարօ Մատենլեանը բացման խօսքը արտասանելուց յիշատակեց նաեւ միջոցառման ներկայ ընտրեալ պաշտօնեաներին: Ապա բեմ հրաւիրեց Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ներկայացուցիչ՝ Նարեկ Կիւմճեանին իր խօսքն արտասանելու համար:
Նարեկ Կիւմճեանի խօսքից յետոյ ցուցադրւեց կարճ ժապաւէն շրջանի անցնող տարւայ գործունէութեան մասին: Ապա բեմ հրաւիրւեց օրւայ բանախօսներից՝ ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեանը: Արամ Համբարեանի խօսքերին փոխարինեց Դրօ Գրիգորեանը, որ Արա Տաբաղեանի գիթառի ընկերակցութեամբ երկու յեղափոխական երգեր մատուցեց ներկաներին:
Յաջորդ խօսքը պատկանում էր ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր-Խաչատուրեանին: Կենտրոնական կոմիտէի ներկայացուցչի խօսքին փոխարինեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախագահի յատուկ ձայնագրւած պատգամը, որով նա առողջապահական պատճառներով չէր կարողացել անձամբ ներկայ գտնւել միջոցառմանը: Իշխան Սաղաթելեանի խօսքից յետոյ յատուկ բաժնով յիշատակւեց անցնող տարւայ ընթացքում ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ընտանիքից առյաւէտ բաժանւած ընկերների յիշատակը:
Գեղարւեստական նորարար եւ ազգային յայտագրով հանդէս եկաւ «Լեռնազանգ» անսամբլը ազգային երգ ու պարի գեղեցիկ ցուցադրութեամբ: Գեղարւեստական բաժնից յետոյ թեմի առաջնորդ Սրբազան Թորգոմ Տօնոյեանն իր սրտի խօսքը փոխանցեց հանրութեանը:
Վերջում օրւայ հանդիսավարը բեմ հրաւիրեց միջոցառման գլխաւոր բանախօս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանին օրւայ խօսքը ներկայացնելու համար:
Յայտագրի յաջորդ բաժնում յայտարարւեց, որ թէեւ երէկ հանդիսաւոր երդման արարողութեւմբ նոր ընկերներ են միացել կազմակերպութեան շարքերին, սակայն նոր սերնդի հոսքը դեռ շարունակւում է եւ այժմ տեղի պիտի ունենայ պատանեկան միութեան շարքերը միացող պատանիների երդման արարողութիւն: ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեանը այս անգամ բեմ բարձրացաւ իբրեւ կնքահայր եւ կարդաց պատանիների երդումը:
Այս հոգեպարար արարողութեանը երկրորդեց յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան՝ Գառնիկ Սարգսեանի յեղափոխական երգերի կատարումները, որոնց ընկերակցեցին նաեւ պատանիները: Յայտագիրը փակւեց «Արիւնոտ դրօշ»-ով:
Arfd.am