ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որ ՀՅԴ 132-ամեակի տօնակատարութեան միջոցառումների շրջանակում, ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանն էր այցելել իր համայնքային հանդիպումների շարքին Շաբաթ, Փետրուար 18-ի առաւօտեան Կենտրոնական կոմիտէի անդամների ընկերակցութեամբ մտերմիկ նախաճաշ-հանդիպում ունեցաւ ազգային եկեղեցական միաւորների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի ունեցաւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Օգնութեան Միութեան Շրջանային Վարչութեան կենտրոնում եւ ՀՕՄ-ի հիւրընկալութեամբ: Հանդիպման ներկայ էին ՀՕՄ-ի, Համազգայինի, Ազգային Վարչութեան, Հայ Մշակութային Հիմնարկութեան եւ Երիտ-պատանեկան միութիւնների ներկայացուցիչներ:
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցան մտքերի փոխանակութիւն հայութեան եւ համայնքին յուզող տարբեր հարցերի շուրջ: Բըրբէնքի կենտրոնում եւս առանձին մի այլ հանդիպում տեղի ունեցաւ, որտեղ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Կենտրոնական կոմիտէի երիտասարդական հարցերի ներկայացուցիչ Զոհրապ Գահուէճեանի ընկերակցութեամբ հանդիպեց երիտասարդական, պատանեկան եւ ուսանողական միաւորների ներկայացուցիչների հետ:
Arfd.am