Հա

Ազգային

11/03/2023 - 14:00

Բելգիայի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչներին

Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանին, գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանին եւ ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Կարօ Կարապետին:

Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանին, գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանին եւ ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Կարօ Կարապետին:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացւող էթնիկ զտումների քաղաքականութիւնը եւ Ադրբեջանի իշխանութիւնների վրայ ճնշում գործադրելու անհրաժեշտութիւնը՝ դադարեցնելու այս խիստ ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականութիւնը:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի Հանրապետութիւնն Արցախի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման անյապաղ բացման անհրաժեշտութիւնը։ 2020 թւականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրով Ադրբեջանը պարտաւորւել է Լաչինի միջանցքով ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը երկու ուղղութիւններով։

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները ընդգծել են նաեւ Ադրբեջանի կողմից անօրինական գերութեան մէջ գտնւող հայ ռազմագերիներին անյապաղ ազատ արձակելու անհրաժեշտութիւնը։

Որպէս եւրոպական քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւն, որն ունի յանձնախումբ նաեւ Բելգիայում, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց վճռականութիւնը՝ ամէն ջանք գործադրել նպաստելու Հայաստանի եւ Բելգիայի միջեւ կապերի ամրապնդմանը:

Հանդիպումն անցել է ջերմ հիւրընկալ միջավայրում, ձեռք է բերւել հետագայ համագործակցութեան պայմանաւորւածութիւն։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

11 մարտի, 2023

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։