Հա

Ազգային

15/03/2023 - 14:45

Արմէն Ռուստամեանն ու Իշխան Սաղաթելեանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահի հետ

Աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող ՀՀ Աժ պատգամաւորներ, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Սերգէյ Միրոնովի հետ: 

Աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող ՀՀ Աժ պատգամաւորներ, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Սերգէյ Միրոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրայինայում ընթացող ռազմական գործողութիւններին, ընդգծւել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնների պահպանման եւ զարգացման անհրաժեշտութիւնը։ Ողջունելով հիւրերին՝ Սերգէյ Միրոնովը նախ յիշատակել է 2022 թւականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝ բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» եւ «ՀՅ Դաշնակցութիւն» կուսակցութիւնների համագործակցութիւնը` 2007թ. ստորագրւած համագործակցութեան պայմանագրի շրջանակներում: Շնորհակալութիւն յայտնելով հանդիպման համար՝ Արմէն Ռուստամեանն անդրադարձել է Հայաստանում եւ Արցախում ստեղծւած իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղէտ է, եւ այժմ շատ կարեւոր է Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների դիրքորոշումը։

Արմէն Ռուստամեանը յաւելել է, որ Արցախի Հանրապետութեան ժողովուրդը Ռուսաստանի Դաշնութիւնից ակնկալում է աւելի ակտիւ գործողութիւններ։ Հանդիպման աւարտին Սերգէյ Միրոնովը յոյս է յայտնել, որ ի վերջոյ կը յաղթի ողջախոհութիւնը, ձեռք կը բերւեն որոշակի պայմանաւորւածութիւններ, կը լուծւեն հայ բնակչութեան անվտանգութեան խնդիրները, որի երաշխաւորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնութիւնը։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի

Հանրային կապերի գրասենեակ

 

Յարակից լուրեր

  • Իշխան Սաղաթելեանը Արգենտինայի Սենատի եւ Պատգամաւորների պալատի անդամների հետ քննարկել է Արցախի հիմնախնդրին առնչւող հարցեր
    Իշխան Սաղաթելեանը Արգենտինայի Սենատի եւ Պատգամաւորների պալատի անդամների հետ քննարկել է Արցախի հիմնախնդրին առնչւող հարցեր

    Մայիսի 29-31-ն իմ հրաւէրով աշխատանքային այցով Հայաստանում են գտնւում Արգենտինայի Հանրապետութեան Սենատի եւ Պատգամաւորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • Այո, նոր Սարդարապատ լինելու է, եւ այդ Սարդարապատում մենք յաղթելու ենք
    Այո, նոր Սարդարապատ լինելու է, եւ այդ Սարդարապատում մենք յաղթելու ենք

    Այսօր, մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի յարակից հրապարակում տեղի ունեցաւ «Տէր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականութեան վերականգնման 105-ամեակին նւիրւած միջոցառումը:

  • Սերգէյ Միրոնովը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ
    Սերգէյ Միրոնովը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ

    «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ: 

  • Շտկելով նախորդ մեր սխալները՝ պէտք է որդեգրել պայքարի համապարփակ ծրագիր
    Շտկելով նախորդ մեր սխալները՝ պէտք է որդեգրել պայքարի համապարփակ ծրագիր

    «Այն, որ Հայաստանի Հանրապետութեան ղեկին գտնւում է հակահայ, դաւաճան իշխանութիւն, կարծում եմ, երէկւանից յետոյ արդէն բոլորի համար պիտի պարզ լինի։ Սա պիտի պարզ լինի արդէն ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք մինչեւ հիմա կասկածում էին։ Ակնյայտ է պարզապէս, որ խօսքը միայն Արցախի մասին չէ։ Այն, ինչի մասին խօսում է Նիկոլ Փաշինեանը, ակնյայտ է, որ դրանից յետոյ Հայաստանի պետականութեան գոյութիւնը լինելու է հարցականի տակ». Այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • Պէտք է միաւորւենք մեր կորցրածները վերադարձնելու համար
    Պէտք է միաւորւենք մեր կորցրածները վերադարձնելու համար

    Այսօրւայ մեր հաւաքը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ մեկնարկ է լինելու մեծ պայքարի, որն անպայման յաղթանակով է աւարտւելու. երէկ՝ մայիսի 20-ին, Կոռնիձորում յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։