Ստանիսլավկուն պէտք չի յիշել, հասկանալու համար թէ ինչ է կատարւում Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների մէջ։ Այսպիսի լարւածութիւն մեր յարաբերութիւններում անկախութիւնից ի վեր չի եղել. «Երկիր մեդիայի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
«alikonline.ir»- Ստանիսլավկուն պէտք չի յիշել, հասկանալու համար թէ ինչ է կատարւում Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների մէջ։ Այսպիսի լարւածութիւն մեր յարաբերութիւններում անկախութիւնից ի վեր չի եղել. «Երկիր մեդիայի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
«Սա չափազանց մտահոգիչ իրավիճակ է։ Գլխաւոր խնդիրը նրանումն է՝ որքան էլ քննադատենք մեր անվտանգութիւնը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ, միեւնոյնն է դրանից լաւը մեզ ոչ ոք չի առաջարկի, մօտ ապագայում չենք էլ տեսնում դա հնարաւոր է, թէ՝ ոչ։ Քանդել այն ինչ կայ եւ չստեղծել նոր, դա արկածախնդրութիւն է, մեր պետական շահերի դէմ գործունէութիւն։ Այս փոխադարձ հրաձգութիւնը բառերով շատ վատ բանի մասին է խօսում, մենք արտայայտութիւններ լսում ենք ոչ միայն Մարիա Զախառովայի կողմից, այլ նաեւ Լաւրովի կողմից, այն յայտարարութիւնը, որ կատարել է Փաշինեանը, որ ռուսական բազայի ներկայութիւնը այստեղ դարձել է սպառնալիք մեր հասարակութեան համար, ասում է՝ սա թողնում եմ նրա խղճին։ Բայց այս յայտարարութիւնից բխող հարցեր են առաջանում, ինչպէս կարելի է անել նման յայտարարութիւններ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական մօտեցումներին։ Եթէ մեզ հարցնէին ինչ է ռուսական բազաները՝ մեզ մօտ կայ ակնյայտ պատասխան, որ միշտ կայ ուղիղ սպառնալիք մեր հարեւանների կողմից, մասնաւորապէս թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, սա եղել է այդ սպառնալիքը կասեցնելու նպատակով։ Հիմա Թուրքիան ասում է եթէ դա ուղղւած է մեզ, ուրեմն դուք սպառնալիք էք առաջացնում մեզ համար։ Սա կարող է ունենալ ամենավտանգաւոր հետեւանքները»,- ասաց նա։
Ռուստամեանի խօսքով՝ եթէ մենք մեր ռազմավարական մօտեցումից, որտեղ գրւած է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք են մեզ համար, թշնամի են, հիմա փոխել ենք ամէն ինչ, մեր անվտանգութեան երաշխաւորը դառնում է ոչ թէ Ռուսաստանը, Իրանը եւ միւս երկրները որոնց շահերը համընկնում եմ մեզ հետ, այլ՝ այս յայտարարութիւնները ասում են, որ մեր անվտանգութեան երաշխաւորը դարձել է հէնց Ադրբեջանը․
«Ադրբեջանը եւ Թուրքիան պէտք է որոշեն մենք այստեղ կապրենք, գոյութիւն կունենանք, թէ՝ ոչ, այս վիճակում ենք մենք հիմա։ Մենք մեր ուժերի աղբիւրները, թէ՛ արտաքին եւ թէ՛ ներքին, ամէն ինչ անում ենք, որ ցամաքեցնենք եւ բոլորին դրանով համոզենք, որ ուրիշ ճար չունենք եւ պէտք է կատարենք Թուրքիայի պահանջները, բայց այսօր պարզ է դառնում, որ այդ պահանջները վերջ չունեն եւ իրենք են յայտնւել իրենց հնարքի տակ։ Այսօրւայ իշխանութիւնները հասկանում են, որ եթէ չպահես կարմիր գիծ, քեզ կը սրփեն կը տանեն։ Նա մի անգամ պարզ ասած, ես պատրաստ եմ զիջել, բայց մինչեւ ուր կը զիջեմ չեմ կարող ասել։ Ամէն անգամ պարզ է դառնում, թէ մինչեւ ուր պէտք է զիջեց։ Վերջերս Իլհամ Ալիեւը կոնկրետ բացատրեց, թէ մեզանից ինչ զիջումներ է պահանջւում, դա այնպիսի սանձարձակ եւ լկտի պահանջներ է, որ անգամ այսօրւայ իշխանութիւնների համար է դառնում անընդունելի։ Հիմա ո՞վ է ում համար սպառնալիք․ Էրդողանն ու Ալիեւը նոյն տեղից նստած յայտարարութիւններ են անում եւ դու այդ ֆոնին ասում ես, որ բազաները մեզ համար սպառնալիք են, այսինքն ուրիշ ելք չկայ, քան գնանք իրենցից խնդրենք, որ պաշտպանի մեր գոյութիւնը այստեղ»,- ասաց պատգամաւորը։