ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցութիւններից, հերթական անգամ հանդէս են եկել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնութիւն ուղարկելու կոչով: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի տարածած հաղորդագրութիւնը։
«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցութիւններից, հերթական անգամ հանդէս են եկել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնութիւն ուղարկելու կոչով: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի տարածած հաղորդագրութիւնը։
Նախաձեռնութիւնը ղեկավարում է Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:
Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են յղել Պետական արտաքին գործառնութիւնների գծով յատկացումների ենթայանձնաժողովի նախագահ Մարիօ Դիաս Բալարտին եւ ենթայանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդէն սկսել են 2024 ֆինանսական տարւայ արտաքին օգնութեան մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:
«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնութիւնն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լոյս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պէտք է դադարէր նախագահ Բայդէնի պաշտօնավարութեան հէնց առաջին օրը. նա պաշտօնը ստանձնեց՝ որպէս Ալիեւին զինելու եւ օգնելու սուր քննադատ: Բայց եթէ մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պէտք է գործի»,- ասել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։