MENU
Յառաջիկայ 9 դեկտեմբերին, հայրենի մեր ժողովուրդը պիտի ուղղուի քուէատուփ` խորհրդարանական արտահերթ ընտրութիւններու մասնակցելու:
«Razm.info» մասնագիտացւած կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է երէկ ՔՊ-ի քարոզարշաւի ժամանակ Սասուն Միքայէլեանի հնչեցրած մտքին, թէ թաւշեայ յեղափոխութիւնն աւելի կարեւոր էր, քան Արցախեան ազատամարտը:
Համաներումն աննախադէպ ակտ էր, որը տեղի ունեցաւ, ինչի շրջանակում, ըստ էութեան, ականատեսը եղանք մի երեւոյթի, երբ պետութիւնն իր իրաւունքները զիջեց մասնաւոր անձանց՝ զոհւած ոստիկանների հարազատներին:
Եւ այսպէս՝ երէկւանից մեկնարկեց Հայաստանի խորհրդարանական (ԱԺ) դեկտ. 9-ի արտահերթ ընտրութիւնների 12-օրեայ քարոզարշաւը...
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները։
ՀՅԴ անդամ Արծւիկ Մինասեանը Երեւանում Հայաստանի Առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկած քարոզարշաւի ժամանակ հաւաքւածներին ասաց, թէ ինչու պիտի ընտրեն Դաշնակցութեանը: Առաջին՝ Դաշնակցութիւնն ունի յստակ ծրագիր՝ սոցիալ-տնտեսականից մինչեւ ազգի պահպանում, որը հիմնւած է յստակ արժեհամակարգի վրայ:
Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի առաջին հաւաքի ընթացքում, իր ելոյթում ՀՅԴ պատգամաւորի թեկնածու, նախկին գիւղնախարար Արթուր Խաչատրեանը նշեց, որ Դաշնակցութիւնը իւրօրինակ կուսակցութիւն է եւ էապէս տարբերւում է Հայաստանում գործող միւս քաղաքական կառոյցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճիւղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփիւռքում, որ արդէն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաեւ նրանով, որ կուսակցութեան սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախօսութիւնը ձախակողմեան է` սոցիալիստական:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրւած պատգամաւոր Կարօ Փայլանը հարց է ուղղել երկրի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարին՝ կապւած նրա այն յայտարարութիւնների հետ, որոնցով նա թուրքական ԶՈՒ-ն կոչել էր «Իսլամի վերջին բանակ»:
Արգենտինայում դատախազներն ուսումնասիրում են Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի դէմ պատերազմական յանցագործութիւնների իրագործման ու խաղաղ բնակչութեանը կտտանքների ենթարկելու վերաբերեալ մեղադրանքներ առաջադրելու շուրջ: