Հա

Ազգային

Items filtered by date: Շաբաթ, 17 Օգոստոսի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Եթէ ձեզ թւում է, թէ ձեր գործողութիւնները ուժի ցուցադրում է, ապա իմացէք, որ ողջ Իրանի ժողովուրդը կանգնած է ձեր դէմ: Պատժամիջոցներ սահմանէք բոլորի դէմ ու կը տեսնէք, թէ ոչինչ չի պատահի:

Published in Իրան

Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

Published in Ատրպատական

Օգոստոսի 15-ի երեկոյեան, Սպահանի ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունեցել իրանահայ անւանի կինոքննադատ Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած հերթական միջոցառումը:

Published in Մշակոյթ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու ուղղութեամբ նոր յարձակումներ են սպասւում։

Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հաւաքականի անդամ Մարիա Գէորգեանին խնդրել են հրաժարւել Թուրքիայում անցկացւելիք միջազգային մրցաշարից, որպէսզի ադրբեջանիցները մասնակցեն:

Published in Մարզական

Ջիբրալթարում իրանական Grace 1 նաւթային լցանաւի ազատ արձակումից մէկ օր անց, ԱՄՆ արդարադատութեան նախարարութիւնը լցանաւի առգրաւման մասին որոշում է կայացրել:

Published in Միջազգային

Հինգշաբթի, օգոստոսի 15-ը՝ Համահայկական 7-րդ խաղերի ութերորդ օրը, դարձեալ փայլուն յաջողութիւններով աւարտւեց Սպահանի մարզական պատւիրակութեան համար։

Published in Նոր Ջուղա

Եւրասիական տնտեսական յանձնաժողովի արդիւնաբերութեան եւ ագրոարդիւնաբերութեան համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դիտարկում է, որպէս Մերձաւոր Արեւելք տանող դարպաս, որով հնարաւոր կը լինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: 

Published in Միջազգային

Իրանական արտադրութեան «Բաւար-373» հակօդային պաշտպանութեան զենիթահրթիռային համակարգը, որը յայտնի է որպէս իրանական S-300, Զինւած ուժերին կառաքւի այս շաբաթ:

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։