MENU
«Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ վեցշաբաթեայ զինւած թէժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի յայտարարութիւնից յետոյ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) յանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների այս առանցքային եւ շատ ցաւալի իրավիճակի առնչութեամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտութեան պատճառով տեղի ունեցած արիւնայեղութիւնն ու աւերումը:
Եւրոպայի հարիւր հայկական կազմակերպութիւններ դիմել են ԵԱՀԿ-ին՝ պահանջելով նոր բանակցութիւններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման շուրջ եւ վերանայել ԼՂ-ում ռազմական գործողութիւնների լիակատար դադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրւել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: