MENU
Արդէն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում, երէկ, եւ նախորդ օրը նախորդ գիշեր բաւականին ինտենսիւ ու ծանր մարտեր էին Շուշիի շրջակայ բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրայ եւ Շուշիի մերձակայքում: Այս մասին Հայկական միասնական տեղեկատւական կենտրոնում հրաւիրւած ճեպազրոյցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը:
Ժողովուրդների իրաւունքների լայնամասշտաբ ու կանոնաւոր խախտումների եւ նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրութիւնը ստեղծել եւ զարգացրել է մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման պրակտիկայ՝ այդ ժողովուրդների՝ յանուն փրկութեան անկախութեան իրաւունքի միջազգային ճանաչման միջոցով: Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարութիւնը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ուեսալային:
ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանութիւններն ընտրութիւնների ձայների վերահաշւարկ կանցկացնեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգէրը: