MENU
Երէկ իր հերթական ճեպազրոյցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը ներկայացրեց իրադրութիւնը ռազմաճակատում։ Նրա խօսքով՝ Շուշիի յարակից տարածքներում, բուն քաղաքի մօտակայքում՝ ճանապարհների ուղղութեամբ, Ադբեջանի զինւած ուժերին յաջողւել է մօտենալ Շուշիին:
Ընտրողներն ինձ ռեկորդային թւով՝ 74 միլիոն ձայն են տւել, յայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջօ Բայդէնը ժողովրդին յղած ուղերձի ժամանակ:
Ես յաղթել եմ ընտրութիւններում՝ ստանալով 71 միլիոն «օրինական ձայն», «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը հեռախօսազրոյցում հաստատել են ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հասնելու համար փոխգործակցութեան փոխադարձ պատրաստակամութիւնը:
«Միասնութիւն» շարժումը կոչ է անում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների նախագահներին եւ բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին օր առաջ համախմբւել եւ քննարկել մեր երկրին պատուհասած պատերազմական իրավիճակի ելքը: