Հա

Ազգային

Items filtered by date: Երկուշաբթի, 09 Մարտի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

COVID-19 կորոնավիրուսը փոխանցւում է օդակաթիլային ճանապարհով. երբ վարակւած մարդը փռշտում է կամ հազում, լորձի եւ թքի մասնիկները, որոնք կան վիրուսում, յայտնւում են օդի մէջ, այնուհետեւ՝ տարբեր մակերեւոյթների վրայ: Երբ մարդը դիպչում է աղտոտւած մակերեսին, վիրուսը մնում է նրա ձեռքերի վրայ, իսկ երբ դիպչում է աչքերին, շուրթերին կամ քթին, վիրուսը յայտնւում է նրա օրգանիզմում:

Published in Հասարակական

Կորոնավիրուսի համաճարակի տարածման դէմ պայքարի շրջագծում, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի յանձնարարութեամբ եւ ֆինանսաւորմամբ, թեմի Բարեսիրական ենթամարմինը, Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան եւ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան համագործակցութեամբ պատրաստել է հիգիենիկ կապոցներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 65 կարիքաւոր ընտանիքների միջեւ բաժանելու համար։

Published in Նոր Ջուղա
Երկուշաբթի, 09 Մարտի 2020 11:00

Բարին, գեղեցիկը եւ... ճշմարիտը

Այս բառերը ես կը յիշեմ կարդացած ըլլալ Ռէթէոս Պէրպէրեանի տապանաքարին վրայ, Սկիւտարի հայոց գերեզմաննոցը։ Պատանի էի։ Ճեմարանի Առաջին Լսարանի աշակե՛րտ։ Եւ այդ ամառ, մեծ յափշտակութեամբ կը պեղէի Պոլիսը։ Մայրս, փոքր եղբայրս եւ ես միասին կատարեցինք մեր ընտանիքի այդ պատմական ճամբորդութիւնը։ Տասնութ տարիներ ետք իր ամուսնութեան օրերէն, մայրս վերջապէս պատեհութիւն կ՚ունենար քանի մը թանկագին ամիսներով վերադառնալու իր հարազատներուն գիրկը եւ ես գիւտը կ՚ընէի այս աներեւակայելի աշխարհին։

168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծւիկ Մինասեանը։

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացութեան թւով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Վիճակագրական տւեալներից հետեւում է, որ վիրուսից երկրում մահանում է իւրանքանչիւր քսաներորդ վարակակիրը:

Published in Հասարակական

Հիւանդութիւններից շատերը, այդ թւում կորոնավիրուսային ինֆեկցիան ունեն, այսպէս կոչւած, ինկուբացիոն շրջան՝ վարակման եւ առաջին ախտանշանների ի յայտ գալու միջեւ եղած ժամանակը:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 09 Մարտի 2020 10:00

Ողջոյն հայ կանանց

Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

Published in Հասարակական

Իրանի «Շահիդ Բեհեշթի» բժշկական համալսարանը եւ «Փասթոր»-ի հետազօտական ինստիտուտը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որտեղ հերքել են կորոնավիրուսի ախտորոշման տեստերի շուրջ տարածւած ապատեղեկատւութիւնները:

Published in Իրան

Այսօր՝ մարտի 9-ի, առաւօտեան աւարտւել է  Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի երկօրեայ այցն Իրաք:

Published in Իրան

ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը ներկայացրել է ինֆոգրաֆիա, որում պատկերւած է կորոնավիրուսի տարածման վերջին պատկերն Իրանում (Մարտի 8-ի տւեալներ):

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։