Հա

Ազգային

Items filtered by date: Շաբաթ, 09 Մայիսի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հայաստանում իշխանութեան է եկել «Թաւշեայ յեղափոխութիւնն աւելի մեծ արժէք է, քան Արցախեան ազատամարտը» կարգախօսն ունեցող ուժը։ Երէկ էլ դա ապացուցւեց խորհրդարանի դահլիճում՝ այդ կարգախօսը հրապարակաւ բարձրաձայնողի գործուն մասնակցութեամբ։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը «Ինչո՞վ կաւարտւի պետութեան եւ իշխանութեան հակամարտութիւնը» վերտառութեամբ գրառումում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական անկումից յետոյ երկիրը մտնում է «մեծութեանն անցման» փուլ:

Published in Միջազգային

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին ուղղւած նամակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ներկայացրել է Միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալու արդիւնքում, այդ երկրի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների եւ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ խախտման վերաբերեալ Իրանի դիրքորոշումը:

Published in Իրան

«ԱՄՆ-ը ծաղրում է միջազգային իրաւունքը՝ խախտելով 2231 բանաձեւը»,- այս մասին Եւրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 75-ամեակի առիթով, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ պաշտօնական, վիրտուալ նիստի ընթացքում յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին:

Published in Իրան

Դատապարտելի է, երբ ընդդիմադիր խմբակցութիւններից մէկի ղեկավարի քաղաքական ելոյթին ԱԺ-ում կարող են նման կերպ արձագանքել ու յարձակւել նրա վրայ, ցաւօք, սա է իշխանութեան դէմքն ու պատկերը, այս երեւութն անընդունելի ու դատապարտելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադէպին գրել է.

Սա Հայաստանի պատմութեան ամենախայտառակ խորհրդարանն է։ Այսպիսի անմակարդակ Ազգային ժողով, որտեղ տեղից ռեպլիկներ են հնչում, ելոյթ ունեցողներին են խանգարում կամ ելոյթի փոխարէն տեղի է ունենում երկխօսութիւն ամբիոնից ելոյթ ունեցողի եւ տեղից նրան ռեպլիկներ անողների միջեւ, երբեք չենք ունեցել։

Այդ օր ․․․ Մայիս 9, 1992-ի առաւօտեան վաղ ժամերուն, Ղազանչեցոց եկեղեցւոյ զանգերը դեռ չէին ղօղանջեր, բայց շուտով, շատ շուտոով․․․ միայն ժամեր ետք պիտի ղօղանջէին։

Արցախի նորօրեայ պայքարի պատմագրութեան մէջ իւրայատուկ է պատմական Շուշիի ազատագրման հերոսապատումը, որ իրաւամբ անկիւնադարձային ներգործութիւն ունեցաւ Արցախեան հիմնահարցին հետագայ քաղաքական եւ դիւանագիտական զարգացումներուն վրայ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։