MENU
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր`սեպտեմբերի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի որոշմանը՝ նշելով, որ այդ երկիրը տնտեսական պատերազմի մէջ է մտել Իրանի հետ:
ԱՄՆ-ն վերականգնել է հակաիրանական պատժամիջոցները։ Պետդեպը դա բացատրել է նրանով, որ Թեհրանն իբր չի կատարում «միջուկային գործարքի» պահանջները։ Ինչի է ձգտում հասնել Սպիտակ տունը, եւ որն է միջազգային հանրութեան դիրքորոշումը՝ փորձել է պարզել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բելգիայում հիմնւած «Թուրքական տրիբունալ» կազմակերպութեան հրապարակած նոր զեկոյցի համաձայն՝ թուրքական իշխանութիւններն աւելի ու աւելի յաճախ են սկսել առեւանգել երկրի կառավարութեան հակառակորդներին՝ ինչպէս Թուրքիայի ներսում, այնպէս էլ երկրի սահմաններից դուրս եւ յաճախ նրանց, գաղտնի վայրեր տեղափոխելով, տանջանքների են ենթարկում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուէլ Մակրոնի հետ զրոյցում չի բացառել, որ Ալեքսէյ Նաւալնին ինքը կարող էր պատահմամբ թոյն խմել: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Le Monde-ը՝ նշելով, որ՝ Պուտինը Նաւալնիի մասին արհամարհանքով է խօսել եւ նրան անւանել «սովորական ինտերնետային խառնակիչ»:
Ժամանակի թաւալումով բաւարարուածութեան բարդոյթ մը կը զարգանայ ազգային կեանքին մէջ։ Բարդոյթը, սակայն, լոկ պատրուակ է հեռու մնալու նախաձեռնութենէ։
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական առաջին հեռուստաբանավէճից մէկ շաբաթ առաջ նախագահական ընտրութիւններում իր գլխաւոր մրցակից դեմոկրատ Ջօ Բայդէնին ծաղրել է արտաքին տեսքի եւ պարտադիր դիմակ կրելու սովորութեան համար:
ՆԱՍԱ-ն պաշտօնապէս ներկայացրել է իր 28 մլրդ դոլար արժողութեամբ ծրագիրը 2024 թւականին կրկին Լուսին ոտք դնելու վերաբերեալ:
Յայտնի է ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հաւաքական նոր գլխաւոր մարզչի անունը: Նա հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դէ Բուրն է:
ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է աշխարհում ԱՄՆ-ի մեկուսացմանը: