MENU
Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը:
Հանրապետութեան նախագահի վիրտուալ մասնակցութեամբ այսօր` սեպտեմբերի 3-ին Քերմանշահ, Արդաբիլ եւ Արեւելեան Ատրպատական նահանգներում շահագործան է յանձնւել ջրամատակարարման, ջրահեռացման եւ էլեկտրաէներգիայի ոլորտի 5 խոշոր ազգային նախագծեր:
Թուրքիայի վերածնունդը որպէս իսլամական արժէքների կենտրոն եւ աշխարհիկ հասարակութիւնից նրա հեռացումը գտնւում են կայացման փուլում: Նէոօսմանիզմի գաղափարախօսութիւնը թակում է դուռը: Դա նաեւ վերաբերում է տարածքների վերադարձին, որոնք պատկանել են օսմաններին մինչեւ Օսմանեան կայսրութեան փլուզումը:
Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ երեսփոխաններ Յակոբ Թերզեան ու Ալեքսանտր Մաթոսեան երէկ կէսօրէ ետք ժամը 2:00-ին, Այն Թինէի մէջ հանդիպում մը ունեցան նորանշանակ վարչապետ Մուսթաֆա Ատիպի հետ:
Հենրիխ Մխիթարեանը իտալական «Ռոմա»-ի լիարժէք ֆուտբոլիստ է: Աւարտւեց «Արսենալ»-ից այլ ակումբ տեղափոխւելու սագան: «Ռոմա»-ն ու Հենոն հասան իրենց նպատակին ու պատրաստւում են հերթական մրցաշրջանին:
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 75-ամեակի կապակցութեամբ շնորհաւորական հեռագիր է յղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սիրելի սգակիրներ,
Քիչ առաջ հողին յանձնւեց գաղութիս ազգայիններից, ազգային-հասարակական գործիչ, բարերար եւ գործարար Լեւոն Ահարոնեանի անշնչացած մարմինը, ի հաստատութիւն Աստւածաշնչական այն ճշմարտութեան թէ «Հող էիր եւ ի հող դարձիս»։
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Միջազգային քրէական դատարանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին: