MENU
Շւէյցարիայի ԱԳ նախարարի այցը ոչ մի կապ չունի Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների հետ: Այս մասին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն՝ շեշտելով, որ Պաշտօնական Թեհրանի դիրքորոշումն ԱՄՆ-ի նկատմամբ որեւէ փոփոխութիւն չի կրել:
Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը կարեւորել է Իրանի դիրքերի ամրապնդում Եւրասիական տնտեսական միութեան շուկայում:
Շաբաթ, 5 սեպտեմբեր 2020 թւականի առաւօտեան, ընթացիկ ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ագզ. դպրոցներում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների ու դպրոցների անձնակազմերի։
Շաբաթ, 5 սեպտեմբեր 2020 թւին, առաւօտեան ժամը 9-ին, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութեան կրթական նախարարութեան հրահանգին, պաշտօնական բացումը կատարւեցաւ նաեւ Ատրպատականի հայոց թեմի ազգային վարժարանների, Թաւրիզում եւ Ուրմիայում:
Իսպանացի անւանի մասնագէտ Խոակին Կապարոսի նորամուտը ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականում ստացւեց անյաջող: Ինչո՞ւ հէնց դա առանձնացնել Հիւսիսային Մակեդոնիայի հաւաքականի դէմ խաղից յետոյ, որովհետեւ սա այն պարտութիւններից էր, որում մարզչական մտայղացումները պարզապէս չաշխատեցին:
Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Շւէյցարիայի ԱԳ նախարար Իգնասիօ Քասիսն այսօր՝ առաւօտեան հանդիպել է Իրանի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:
Սեպտեմբեր 4-ին, Կանադայում, Մոնրէալի Հայ կենտրոնի մուտքի մօտ տեղի ունեցաւ Կոմիտաս Վարդապետի կիսանդրու բացման արարողութիւնը։ Արարողութեան ժամանակ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:
Պաշտպանութեան նախարարութիւնը օրեր առաջ հանրային քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսւում է ստեղծել աշխարհազօր, այն ՀՀ-ի վրայ զինւած յարձակման դէպքում զինւած պաշտպանութեանը կամաւորական սկզբունքով քաղաքացիների մասնակցութեան համակարգ է, որի նպատակը ՀՀ պաշտպանութեանը համընդհանուր եւ համազգային բնոյթ հաղորդելն է։
84 տարեկան հասակում, մահացել է լիբանանահայ լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Արամ Ալթունեանը: Այս մասին տեղեկանում ենք «Սփիւռքի ձայն» ֆէյսբուքեան էջից: