Հա

Ազգային

Items filtered by date: Հինգշաբթի, 14 Հոկտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Երեքշաբթի, 12 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի ազգային առաջնորդարանի դահլիճում, հրաւէրով եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. նորընտիր Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստին ներկայ էին կրօնական խորհրդի անդամներն ու Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչներ ատանպետ՝ Վահիկ Աղաքեանը եւ ատենադպիր՝ Յարութիւն Եղնազարեանը։ Սրբազան Հօր Տէրունական աղօթքով եւ Զգործս ձեռաց մաղթանքով, մեկնարկւեց Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը։

Published in Թեհրան

Մշակոյթի շաբաթւայ առիթով երէկ հոկտեմբերի 13-ին, բացումը կատարւեց իր տեսակի մէջ իւրայատուկ եւ յուշեր վերարթնացնող գրքի, հայոց հին դասագրքերի, գրենական պիտոյքների եւ նոյնիսկ աշակերտական նստարանների ու համազգեստների ցուցահանդէսի, ինչու չէ նաեւ նոր հրատարակութիւնների գրքի ցուցահանդէս-վաճառքի, որը կազմակերպել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

Published in Թեհրան
Հինգշաբթի, 14 Հոկտեմբերի 2021 12:30

14 հոկտեմբերի 2021

Published in PDF

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների յաղթահարման եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորման, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւս մէկ կարեւոր ձեւաչափ է: Այս մասին ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Published in Միջազգային

Լրագրող, փորձագէտ Նայիրի Յոխիկեանը գրում է.

«Մէկ կենտրոնից ուղղորդւած հետեւողական քարոզչութիւն է տարւում հայկական բանակի դէմ՝ փորձելով հեղինակազրկել սպայական կազմին, գեներալներից մինչեւ ենթասպայ ներկայացնել որպէս վախկոտ ու դասալիք։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դէյւիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցութիւն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանին եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Արամ Գալուստեանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկեան քաղաքական յարաբերութիւնների առաջնահերթութիւնները։

Published in Միջազգային

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Ֆարս նահանգ կատարած նահանգային այցելութեան ընթացքում նշել է, որ նահանգի երաշտի եւ գործազրկութեան հետեւանքների չէզոքացումը՝ կառավարութեան առաջնահերթութիւններից են:

Published in Իրան

Երեքշաբթի, 12 Հոկտեմբեր 2021-ին, Պէյրութի հայ կաթողիկէ Պատրիարքարանին մէջ հանդիպում մը տեղի ունեցաւ Նորին Սուրբ Օծութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. հոգեւոր Տիրոջ միջեւ։

Published in Սփիւռք

Ըստ Վիգէն Յակոբեանի՝ ՌԴ-ն ընկալում է, որ աշխարհաքաղաքական պայմանաւորւածութիւններում առաջացած ճեղքի պայմաններում եւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով Հայաստանի մի մասը՝ Սիւնիքի ռեգիոնը, աստիճանաբար նմանւում է Սիրիայի, ասել է թէ՝ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ շահերի բախման կէտ է դառնում, որի պարագայում շատ կարեւոր է, ի վերջոյ, հասկանալ՝ ինչ կարելի է սպասել ՀՀ այսօրւայ ղեկավարից:

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։