MENU
Հոկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան նիստերի դահլիճում տեղի կունենայ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՒՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նւիրւած 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին:
Երէկ Հայաստանի Հանրապետութեան 9 համայնքների աւագանու ընտրութիւնների արդիւնքներն իսկական սառը ցնցուղ էին իշխանությունների համար. միանգամից երեք խոշոր համայնքներում՝ հանրապետութեան երկրորդ քաղաք Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում, Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտւեց։
Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Գերագոյն կազմը հոկտեմբերի 14-ին այցելեց ազգային հերոս, 44-օրեայ պատերազմում նահատակւած Աւետիս (Աւօ) Պուլուզեանի մեծ մօրը։
Իրանի գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսութեան լրատւական գործակալութեանը (IRIB) տւած հարցազրոյցում, Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարեւոր հարցերից մէկը Արաքս գետի աղտոտւածութիւնն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտօնեաների հետ»:
Թէ ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում Վրաստանին ներգրաւել Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործում, կարծում եմ` հասկանալի է։ Այդ կերպ թիւրքական պետութիւնների դաշինքը փորձում է նախ աստիճանաբար նւազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանային խնդիրների քննարկման գործում, ապա եւ ընդհանրապէս այդ հարցերում Ռուսաստանը փոխարինել իր կողմից վերահսկւող Վրաստանով։ Սա, իհարկէ, երկարաժամկէտ քաղաքականութիւն է, բայց Թուրքիան չի շտապում։
Կարեւորելով արւեստի զօրութիւնը եւ դերակատարումը ազգապահպանման գործում, եւ գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն ազգային ինքնութեան արժէքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երւանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դիւցազնավէպի քոչարեան պատկերապատումը» ցուցահանդէսը: