MENU
Կիրակի՝ 2021 թւականի հոկտեմբերի 3-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի։ Արարողութեանը յաջորդեց հոգեհանգստեան կարգը՝ ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների եւ զոհերի։
Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղութիւն պարտադրելու մանդատ, իրենց ամբողջ գործունէութիւնը կառուցւած է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրայ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել, եւ մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է էապէս ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, որ դա իրատեսական է․ այսօր հրաւիրած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին, թէ Մինսկի խմբի շրջանակներում հնարաւո՞ր է վերադարձնել Հադրութն ու Շուշին։
Նոբէլեան կոմիտէն բժշկագիտութեան բնագաւառում 2021 թւականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտեանին, որոնք ուսումնասիրել են, թէ ինչպէս են կենդանի օրգանիզմները զգում ջերմութիւնը:
Իհարկէ, պայքարելու ենք եւ պայքարում ենք, եւ այդ 1,5 տարին, կարծում եմ, բաւականին իրատեսական է․ այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։
Պատահակա՞ն էք համարում ՀՀ քաղաքական իշխանութեան սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եւրոպա․․․ Հայաստանը հիմա պետականութեան լիարժէք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը թոյլ չի տայ, որ արտաքին միջամտութիւնը խզի իր յարաբերութիւնները հարեւան երկրների հետ: Ինչպէս փոխանցում է «Մեհր» գործակալութիւնը, նման յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հայ պաշտօնակցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ բանակցութիւնների աւարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Առ ի գիտութիւն յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանի եւ պրն. Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ թւականիս սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին, գումարւած իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ.Հ.Թ Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի 28-ամսեայ գործունէութեան զեկոյցը։
Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը։ Արցախն այսօր անորոշութիւնների առջեւ է կանգնած, ըստ էութեան։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերեալ հարցերին։
Ես կարող եմ եզրակացութիւններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ։ Փաստերը հետեւեալն են՝ Ջաբրայիլից մինչեւ Շուշի՝ Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչեւ Քարին Տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցւել, խրամատ չի փորւել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։