MENU
Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ կապիտալի շուկային աջակցելը չի նշանակում հրահանգաւորւած ուղղորդում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ նա ասել է Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում:
Երիտասարդութիւնը նորութիւն եւ արդիականութիւն կը փնտռէ իր շուրջ։ Հետամուտ է լայն հորիզոններու։ Այսօրուան երիտասարդութիւնը չի փափաքիր կառուցային-կանոնագրային կաղապարներու ենթարկուիլ։ Ան կը նախընտրէ միութենական աշխատանքներու մասնակցիլ, բայց միութեան մը չանդամակցիլ։ Կը նախընտրէ մնալ համակիր՝ քան յանձնառութիւն եւ պատասխանատուութիւն ստանձնել։ Կը նախընտրէ գործել որոշ նպատակի մը համար, բայց ոչ՝ միութենական պարտաւորութիւններու շարքի մը համար։
Հայոց Ցեղասպանութեան տարիներին երիտթուրքերի հետապնդած նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման միջոցով պանթուրքիզմի իրագործումն էր: Մէկ դար անց, վերջին արցախեան պատերազմը վկայութիւնն էր այս ծրագրի շարունակական հետապնդման:
Քաղաքագէտ Էդգար Էլբակեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 44-օրեայ պատերազմի ընթացքում «նախկինների» տւած Լալաթափան յետ բերելու Փաշինեանի որոշմանն ու դրա հետեւանքներին։
COVID-19-ի դիտարկման կենտրոնի տնօրէն դոկտ. Համիդռեզա Խանքէն ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ անցկացւած սոցիոլոգիտական ուսումնասիրութեան նախնական արդիւնքները վկայում են, որ ժողովուրդը կորոնավիրուսի դէմ պատւաստմանը դրական է վերաբերւում:
Covoiranbarekat պատւաստանիւթի մարդկային փորձարկումների վերջին փուլի պատւաստումները կաւարտւեն 2 շաբաթից: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է Covoiranbarekat պատւաստանիւթի գիտահետազօտական ուսումնասիրութիւնների բաժնի ղեկավար դոկտ. Մոհամմադ Ռեզա Սալեհին:
Այսօր՝ առաւօտեան Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնի էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում վթար է տեղի ունեցել:
Յաղթանակս մեր հերոսներինն է, բոլոր մեր եղբայրներինը, որոնք իրենց կեանքը չխնայեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրւայ մրցահարթակի պայքարն աւելի պարտաւորեցնող էր, որովհետեւ անպայման պէտք է յաղթէինք ու ապացուցէինք՝ մենք ուժեղ ազգ ենք:
Զինւորականը` Արցախում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Նիկոլ Փաշինեանին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զօրքերի հրամանատարի կարգավիճակի։